ՀԱՅԱՍՏԱՆԻ 25 ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ ԵՆ «ՊԵԿԻՆ 2008»<br /> ԽԱՂԵՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 25 ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ ԵՆ «ՊԵԿԻՆ 2008»
ԽԱՂԵՐԻՆ

  • 27-06-2008 13:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը 8 մարզաձեւի 25 մարզիկ-մարզուհի կներկայացնի օգոստոսի 8-24-ին Պեկինում անցկացուելիք 29-րդ օլիմպիական խաղերին: Խաղերին նախապատրաստուելու շրջանակներում Ծաղկաձորի օլիմպիական մարզավանում մարզւում են բռնցքամարտիկները, ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբիշները, ծանրորդները, իսկ Գիւմրիում եւ Երեւանում` լողորդներն ու ատլետները: Նախորդ` Աթէնքի, խաղերի 4-րդ մրցանակակիր Նորայր Բախտամեանը մերձմոսկովեան «Միտիշչի» օլիմպիական հրաձգարանում է նախապատրաստւում: Նա մինչ այդ կմասնակցի յուլիսի 1-10-ին անցկացուելիք ՌԴ բաց առաջնութեանը: Յունիսի 27-ից յուլիսի 6-ը Իսպանիայում աւելի քան 2 տասնեակ երկրների ներկայացուցիչների հետ ուսումնամարզական հաւաքում են ընդգրկուած ձիւդոիստները:
  -   Սպորտ