ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶ<br />


ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

  • 26-06-2008 18:50:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 26 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը եւ նրա ղեկավարած աշխատանքային խումբը յունիսի 25-ին այցելել է Վանաձոր` Լոռու մարզում առկայ խնդիրներին տեղում ծանօթանալու նպատակով: Չնայած նախապէս ծրագրաւորած էին հանդիպումներ մարզպետի տեղակալի եւ աշխատակազմի ղեկավարի հետ, սակայն նրանց բացակայութեան պատճառով Պաշտպանը հանդիպում է ունեցել մարզպետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի պետ Էդիկ Բաղդասարեանի հետ: Վերջինս տեղեկացրել է մարզպետարանի թեժ գծով ստացուած բողոքների մասին, որոնք, ըստ նրա, հիմնականում վերաբերում են հանրային ծառայութիւններ մատուցող կազմակերպություններին: Հանդիպման ընթացքում քննարկուել են նաեւ մարզի բնակարանային ապահովման խնդիրները, ինչպէս նաեւ իրաւապաշտպան ՀԿ-ների գործունէութեանը վերաբերող հարցեր: Լոռու մարզային գրադարանում հասարակական կաղմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացուել են մարզում բնակարանային խնդիրները, մարզի հասարակական եւ քաղաքական կեանքում կանանց ներգրավվածության աստիճանի բարձրացման ծրագրերը: Պաշտպանի յաջորդ հանդիպումը «Հայկական Սահմանադրական Իրաւապաշտպան Կենտրոն» (ՀՍԻԿ) հասարակական կաղմակերպությունում էր: Ա.Յարութիւնեյանը դրական է գնահատել ՀՍԻԿ-ի կողմից իրականացուած բազմաթիւ նախաձեռնութիւնները, մասնաւորապէս` Մարդու իրաւունքների դպրոցի երկարատեւ գործունէութիւնը, դպրոցի շէնքի կառուցմանն ուղղուած ՀՍԻԿ-ի նախաձեռնութիւնները: Այցի շրջանակներում տեղի է ունեցել նաեւ Պաշտպանի հանդիպումը դպրոցի մանկավարժների հետ: Ըստ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, այցելութեան աւարտին Ա.Յարութիւնեյանը հիւրընկալուել է »Լոռի» հեռուստաընկերութիւն, որտեղ ուղիղ եթերում տեղի է ունեցել հանդիպում մի շարք ՀԿ-ների եւ ուսանողների հետ: Հաղորդման ընթացքում մարզի բնակիչներին հնարաւորութիւն է տրուել Պաշտպանին ուղղել իրենց յուզող հարցերը:
  -   Մարդու իրաւունքներ