ԳԱՐԻ ԿԱՍՊԱՐՈՎ. ՊՈՒՏԻՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐԵԼ ԻՆՉՊԷՍ<br /> ՍՏԱԼԻՆԸ, ԻՍԿ ԱՊՐԵԼ` ԻՆՉՊԷՍ ԱԲՐԱՄՈՎԻՉԸ<br />


ԳԱՐԻ ԿԱՍՊԱՐՈՎ. ՊՈՒՏԻՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐԵԼ ԻՆՉՊԷՍ
ՍՏԱԼԻՆԸ, ԻՍԿ ԱՊՐԵԼ` ԻՆՉՊԷՍ ԱԲՐԱՄՈՎԻՉԸ

  • 25-06-2008 19:23:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 25 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Պուտինն աւելի շուտ օլիգարխ է, քան բռնապետ, այլ խօսքով` նա ուզում է կառավարել ինչպէս Ստալինը, իսկ ապրել` ինչպէս Աբրամովիչը»: Այս տեսակետն արտայայտել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը իսպանական El Pais-ին տուած հարցազրոյցի ժամանակ: Ըստ Կասպարովի, ժողովրդավարական առաջնորդի տպաւորութիւն ստեղծելով, նա իրականում ավերեց ռուսական պետութիւնը, քանի որ պուտինեան Ռուսաստանը ծայրից ծայր կոռումպացված է, եւ այն յիշեցնում է ֆեոդալական իշխանութիւն: Ռուսաստանի ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Կասպարովի կարծիքով, սոսկ առեւերեւույթ է լիբերալ առաջնորդ, շատ բանով նա նման է բելոռուսական պետութեան ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին:
  -   Միջազգային