ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ 22 ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ 22 ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

  • 25-06-2008 19:20:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 25 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի հիւսիս-արեւմուտքում` Կիրիվամ բնակավայրում, «Թալիբան» շարժման զինյալները սպանել են տեղի ցեղախմբերից մէկի 22 ներկայացուցիչների: Բոլոր սպանուածները եղել են Խաղաղութեան վեհաժողովի մասնակիցներ, որ անցկացուել էր Քաբուլում 2007 թուականի օգոստոսին: Աֆղանստանում եւ Պակիստանում ապրող փուշտունական ցեղախմբերի Խաղաղութեան վեհաժողովը արտայայտուել էր երկու երկրների սահմանում լարուած իրադրութեան խաղաղ կարգաւորման օգտին: Իր հերթին, «Թալիբան» շարժումը դէմ է բանակցային գործընթացին:
  -   Միջազգային