ԳԱՐՆԱՆԸ ԶՈՐԱԿՈՉՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԵՐԿՈՒ ՓՈՐՁ Է<br /> ԿԱՏԱՐԵԼ <br />


ԳԱՐՆԱՆԸ ԶՈՐԱԿՈՉՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԵՐԿՈՒ ՓՈՐՁ Է
ԿԱՏԱՐԵԼ

  • 24-06-2008 17:58:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 24 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի յանձնարարութեամբ ստեղծուած աշխատանքային խումբը յունիսի 23-ին այցելել է ՀՀ ՊՆ-ի Երեւանի կայազորային զինուորական հոսպիտալ (ԵԿԶՀ) եւ հանդիպում ունեցել ժամկէտային զինծառայող Հ.Հ.-ին, որը յունիսի 9-ին կատարել է ինքնասպանութեան երկու փորձ: Հ.Հ.-ն ծնուել է 1990թ-ին: Մինչեւ զորակոչվելը բնակուել է տատիկի եւ մոր հետ: Ստացել է միջնակարգ կրթութիւն: Բանակ է զորակոչվել այս տարուայ գարնանը: Ներկայումս բուժւում է ՀՀ ՊՆ ԵԿԶ հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում: Հանդիպման ընթացքում Հ.Հ.-ն նշել է, որ չի յիշում իր նկատմամբ կիրառուած որեւէ անօրինական արարքի մասին, բացի սեռական բնոյթի հայհոյանքներից: Նա յայտնել է նաեւ, որ զորամասում իր ներկայութեամբ սեռական բռնի ակտ է կատարուել սպայի եւ զինվորի միջեւ, սակայն չի յիշում սպայի ով լինելը, կոչումը կամ տարիքային եւ ֆիզիոլոգիական այլ առանձնահատկությունները, որոնցով կարելի լիներ ճանաչել վերջինիս: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, պաշտպանի կողմից միջնորդութիւն է ներկայացուելու ՀՀ պաշտպանութեան նախարարին` ծառայողական քննություն անցկացնելու եւ հնարաւոր մեղաւոր անձանց պատասխանատւութեան ենթարկելու վերաբերեալ:
  -   Մարդու իրաւունքներ