ԵՒՐԱՄԻՈՒԹԻՒՆԸ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ՉԵՂԵԱԼ Է ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ
ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԿՈՒԲԱՅԻ ԴԷՄ
20-06-2008 14:31:00 | | Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բրիւսէլում
Եւրամիութեան գագաթնաժողովում որոշում է ընդունուել պաշտօնապէս
չեղեալ յայտարարել դիւանագիտական պատժամիջոցները Կուբայի նկատմամբ:
Այս մասին, ինչպե սհաղորդում է «Ինտերֆաքսը», յայտարարել է ԵՄ
արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերի գերագոյն
յանձնակատար Խավիեր Սոլանայի մամլոյ քարտուղար Քրիստինա Գալլախը:
Դիւանագիտական պատժամիջոցները, որ սահմանափակում էին ԵՄ
բարձրաստիճան ներկայացուցիչների այցերը Կուբա, սահմանուել էին 2003
թուականին ի նշան բողոքի Կուբայում մարդու իրաւունքների վիճակի դէմ:
Երկու տարի անց արդէն պատժամիջոցները կասեցվեցին, եւ դրանց
այս անգամ չեղեալ յայտարարելը պէտք է ընկալել որպէս խորհրդանշական
քայլ, որը, ըստ Գալլախի, «կոչուած է խրախուսելու կուբացի առաջնորդ
Ռաուլ Կաստրոյին, որ վերջերս է ընդունել կառավարման ղեկը իր եղբայր
Ֆիդելից, հասնելու առաջընթացի մարդու իրաւունքների բնագաւառում»: