ԵՄ ՅԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆԴԱՄԱԿՑԵԼ<br /> ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆԸ 2008 ԹՈՒԱԿԱՆԻՆ<br />


ԵՄ ՅԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆԴԱՄԱԿՑԵԼ
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆԸ 2008 ԹՈՒԱԿԱՆԻՆ

  • 19-06-2008 19:30:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 19 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Առեւտրի համաշխարհային կազմակերպութեանն (ԱՀԿ) անդամակցելու մասին Ռուսաստանի հետ համաձայնութիւն կարող է ձեռք բերուել մինչեւ 2008թ. վերջը: Սակայն դրա համար հարկաւոր է լուծել մսի եւ անտառանիւթի վաճառքի շուրջ վեճերը: Այս մասին, ինչպէս հաղորդում է Reuters գործակալութիւնը, Մոսկուայում յայտարարել է ԵՄ առեւտրի հարցերի յանձնակատար Պիտեր Մանդելսոնը: «Ես վստահ եմ, որ մենք կարող ենք ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցութեան վերաբերեալ համաձայնութեան հասնել մինչեւ 2008թ. վերջ: Սակայն ցավում եմ, որ Ռուսաստանը որոշ սահմանափակումներ է դնում Եւրամիութեան երկրներից մսամթերքի վրայ, եւ ենթադրում եմ, որ ռուսական իշխանութիւնների գործողութիւնները այդ բնագաւառում չափազանցուած են»,- ասել է Մանդելսոնը:
  -   Միջազգային