ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՄՕՏ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԷԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՄԱՀԱՑԱԾ<br /> ԺԱՄԿԷՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԸ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՄՕՏ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԷԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՄԱՀԱՑԱԾ
ԺԱՄԿԷՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԸ

  • 19-06-2008 19:05:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ժամկէտային զինուորական ծառայութեան ընթացքում մահացած զինվորների ծնողները յունիսի 19-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարութեան շէնքի մօտ «Մի սպանեք մեր զինվորներին» գրութեամբ պաստառով եւ իրենց որդիների լուսանկարներով: Նրանք լրագրողների հետ զրոյցում յհայտարարեցին, որ չափազանց դժգոհ են իրենց զավակների մահուան հանգամանքների քննութեան արդիւնքներից, պահանջում են գտնել ու պատժել մեղաւորներին: Հաւաքուածների հետ զրուցեց ՀՀ պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանյանը: Նա հաւաստիացրեց, որ պատկան մարմինները զբաղւում են նշուած զինվորների մահուան հանգամանքների բացայայտմամբ: Նախարարը առաջարկեց գրաւոր դիմել նախարարութեանը, հեռախօսի համարներ տվեց ցուցարարներին եւ խոստացաւ մօտ ապագայում պատասխանել նրանց հարցերին: ՀՀ կառավարութեան աշխատակազմի ներկայացուցիչը հավաքվածներին յայտնեց, որ նոյն օրը ՀՀ գլխաւոր դատախազութիւնում նրանց հետ պատրաստ է հանդիպել գլխաւոր դատախազ Աղվան Յովսէփեանը: Սակայն, ցուցարարները հրաժարուեցին այդ հանդիպումից:
  -   Հասարակութիւն