ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒՀԻ ԼԻԼԻԹ ԱՄԻՐՋԱՆԵԱՆԻ ԵՎ ՆՐԱ<br /> ՍԱՆԵՐԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒՀԻ ԼԻԼԻԹ ԱՄԻՐՋԱՆԵԱՆԻ ԵՎ ՆՐԱ
ՍԱՆԵՐԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

  • 19-06-2008 15:44:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 19-ին Յովհաննէս Թումանյանի տուն-թանգարանում բացուեց մանրանկարչուհի Լիլիթ Ամիրջանեանի եւ նրա սաների մանրանկարների ցուցահանդէսը: Ցուցադրանքում հիմնականում ներկայացուած են աստուածաշնչեան թեմաներով արուած նկարազարդումներ: Լ.Ամիրջանեանը 1995թ.-ից սկսած նկարազարդել եւ գրել է 3 աւետարանի տեքստեր: Առաջին աւետարանի վրայ աշխատել է 1995-97թթ.-ին, գրել է 400 թերթ տեքստեր եւ ստեղծել 30 մանրանկար: Երկրորդ ձեռագիր աւետարանի վրայ նա աշխատել է 1997-2000թթ.-ին. այն բովանդակում է 14 մանրանկար եւ 300 թերթ տեքստեր: Երրորդ աւետարանը, որի վրայ մանրանկարչուհին աշխատել է աւելի քան 6 տարի, արուած է մագաղաթի վրայ եւ բովանդակում է 300 թերթ եւ 24 մանրանկար: Մանրանկարչուհին ավետարանները զարդարում է իր հորինած լուսանցազարդերով, թռչնագիր տառերով, աւետարանիչների պատկերներով` պահպանելով միջանադարյան հայկական մանրանկարչութեան աւանդոյթները: Ի դէեպ, Լ.Ամիրջանեանի ձեռագիր ավետարանները պահպանւում են Մատենադարանում: «Ինձ հոգեհարազատ է աստուածաշնչեան թեմաներով ստեղծագործելը, քանի որ դա բուն միջնադարեան հայկական, ազգային արուեստ է: Ես ուրախ եմ, որ այսօր կան երեխաներ, որոնք ցանկանում են զբաղուել մանրանկարչությամբ»,- ցուցահանդէսի բացմանը նշեց Լ.Ամիրջանեանը: Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ, ակադեմիկոս Սեն Արեւշատյանի խօսքերով, Լ.Ամիրջանեանը նորովի ու ժամանակակից ընկալումներով է ներկայացնում կրոնական թեմաները` շարունակելով պահպանել միջնադարեան մանրանկարչութեան աւանդոյթները: «Միջնադարում ունեցել ենք հզօր մանրանկարիչներ, որոնց աշխատանքները բարձրարժէք են: Լ.Ամիրջանեանը այն նվիրյալներից է, որ 21-րդ դարում ոչ միայն ստեղծագործում է մանրանկարչությամբ, այլեւ մեծ եռանդով ու սիրով այդ արուեստը փոխանցում յետագայ սերունդներին»,- նշեց Ս.Արեւշատյանը:
  -   Մշակոյթ