ԼԻՏՎԱՅԻ ԱԳՆ. ՎԻԼՆՅՈՒՍԸ ԱՄՆ-Ի ՀԵՏ ՀՀՊ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ<br /> ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ ՉԻ ՎԱՐՈՒՄ<br />


ԼԻՏՎԱՅԻ ԱԳՆ. ՎԻԼՆՅՈՒՍԸ ԱՄՆ-Ի ՀԵՏ ՀՀՊ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ
ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ ՉԻ ՎԱՐՈՒՄ

  • 18-06-2008 16:21:00   |   |  Միջազգային
ՎԻԼՆԻՒՍ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիտվայի արտաքին գործերի նախարարութիւնը հերքել է այն հաղորդումները, թէ իբր Վիլնյուսը Վաշինգտոնի հետ բանակցութիւններ է վարում լիտւական տարածքում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանութեան համակարգի տարրեր տեղակայելու շուրջ: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: «Լիտվան ոչ մի տեսակի բանակցութիւններ չի վարում իր տարածքում ՀՀՊ համակարգի տեղակայման վերաբերեալ»,- յայտարարել է Լիտվայի ԱԳՆ հասարակայնութեան հետ կապերի եւ լրատւութեան դեպարտամենտի ղեկավար Վիոլետտա Գայժաուսկայտեն: Ընդ որում նա նշել է, որ Վիլնիւսում «դրական են գնահատում Լեհաստանում ՀՀՊ համակարգի տեղակայման հնարաւորութիւնը»:
  -   Միջազգային