ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է ՍԿԻՆՀԵԴՆԵՐԻ ԲԱՆԴԱ, ՈՐ ԿԱՍԿԱԾՒՈՒՄ Է 20 ՄԱՐԴՈՒ<br /> ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ<br />


ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է ՍԿԻՆՀԵԴՆԵՐԻ ԲԱՆԴԱ, ՈՐ ԿԱՍԿԱԾՒՈՒՄ Է 20 ՄԱՐԴՈՒ
ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

  • 17-06-2008 19:51:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 17 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պոդմոսկովիեի ոստիկանութեան աշխատակիցները ձերբակալել են մի խումբ սկինհեդների, որոնք կասկածւում են Մոսկուայի եւ Պոդմոսկովիեի տարածքում ոչ սլավոնական արտաքինով առնուազն 20 մարդու սպանութեան մէջ: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: Ինչպէս յայտնել է Մոսկուայի մարզի իրավապահ մարմինների աղբիւրը, ծագումով Միջին Ասիայից եւ Կովկասից մարդկանց սպանութիւնները հետաքննելիս ձերբակալուել է 17-20 տարեկան վեց անձ: Նրանք բոլորը Մոսկուայի եւ Պոդմոսկովիեի բնակիչներ են: Նախաքննութիւնը տվյալներ ունի նաեւ, որ ձերբակալուած սկինհեդների թւում են մարզի Պուշկինսկի, Միտիշչինսկի եւ Սերգիեւո-Պոսադսկի շրջաններում կովկասցիներին պատկանող առեւտրի կրպակների հրկիզումների եւ պայթեցումների կազմակերպման եւ իրականացման մասնակիցներ:
  -   Միջազգային