ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 3 ՄԱՐԴ<br />


ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 3 ՄԱՐԴ

  • 17-06-2008 19:46:00   |   |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 17 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի արեւելքում գտնուող Թաալբայա եւ Սաադնեյիլ բնակավայրերի շրջանում կառավարող մեծամասնութեան եւ ընդդիմութեան կողմնակիցների միջեւ զինուած բախումների հետեւանքով զոհուել է 3 եւ վիրաւորուել 4 մարդ: Բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ են եղել, որ յայտնուել են խաչաձեւ կրակի տակ: Զոհվածների թւում է դպրոցի ուսուցչուհի: Լիբանանեան «Ալ-Բալյադ» թերթի տուեալներով, փոխհրաձգությունը սկսուել է «Ալ-Մուստաքբալ» շարժման կողմնակիցներից մէկի եւ «Հզբոլլահ» ընդդիմադիր շարժման ակտիվիստի միջեւ վիճաբանութիւնից յետոյ:
  -   Միջազգային