BBC-Ի ՏԱՆԻՔԻՆ ԲԱՑՈՒԵԼ Է ԶՈՀՈՒԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՅՈՒՇԱՐՁԱՆԸ<br />


BBC-Ի ՏԱՆԻՔԻՆ ԲԱՑՈՒԵԼ Է ԶՈՀՈՒԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՅՈՒՇԱՐՁԱՆԸ

  • 17-06-2008 19:25:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 17 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աշխարհով մէկ թեժ կէտերում զոհուած լրագրողների յիշատակին յուշարձանը բրիտանական BBC կորպորացիայի կենտրոնական գրասենեակի տանիքին բացել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Պան Գի Մունը: «Շնչառություն» կոչւող քանդակը իրենից ներկայացնում է մօտ 10 մ բարձրութեամբ շրջուած ապակէ կոն, որի վրայ փորագրված են տողեր անգլիացի բանաստեղծ եւ նախկին զինուորական թղթակից Ջեյմս Ֆենտոնի բանաստեղծությունից: Յուշարձանը, որ դրուած է Լոնդոնի կենտրոնում` Պորտլենդ-պլեյսում գտնուող BBC-ի նոր շէնքի տանիքին, ամէն գիշեր ժամը 10-ի լուրերի թողարկման ժամանակ 30 րոպեով կլուսավորվի, եւ երկինք կխոյանա նրանից արձակուող լոյսի ճառագայթ:
  -   Միջազգային