ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ԼԻԲԱՆԱՆ<br />


ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ԼԻԲԱՆԱՆ

  • 16-06-2008 18:31:00   |   |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 16 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը անսպասելի այցով այսօր ժամանել է Լիբանան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ըստ Ռայսի, այցի նպատակն է սատարել լիբանանեան ժողովրդավարութեանը եւ երկրի ինքնիշխանութեանը: Աւելի վաղ Ռայսը Երուսաղեմում եռակողմ հանդիպում է անցկացրել Իսրայելի պաշտպանութեան նախարար Էհուդ Բարաքի եւ պաղեստինեան վարչապետ Սալյամ Ֆայյադի մասնակցութեամբ:
  -   Միջազգային