ԻՐԱՔԻ ՎԱՐՉԱՊԵՏ. ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՂԻ ԵՆ ՄՏԵԼ<br />


ԻՐԱՔԻ ՎԱՐՉԱՊԵՏ. ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՂԻ ԵՆ ՄՏԵԼ

  • 13-06-2008 16:41:00   |   |  Միջազգային
ԱՄՄԱՆ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի եւ ԱՄՆ-ի միջեւ երկարաժամկէտ ռազմավարական գործընկերութեան համաձայնագրի շուրջ բանակցութիւնները փակուղի են մտել: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Յորդանանի մայրաքաղաք Ամմանում յայտարարել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին: «ԱՄՆ-ը ձգտում է սահմանափակել մեր ինքնիշխանութիւնը»,- ընդգծել է նա: Օրեր առաջ Իրաքի փոխվարչապետ Բարհամ Սալեհը նշել էր, որ նախապատրաստւող համաձայնագիրը, որ պէտք է հստակեցնի Բաղդադի եւ Վաշինգտոնի միջեւ յարաբերութիւնների ապագայ կարգավիճակը, ամերիկեան զորքերին իրաքեան տարածքում գոծողությունների ազատութիւն չի ընձեռի:
  -   Միջազգային