ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀԵՏ<br />


ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀԵՏ

  • 13-06-2008 16:40:00   |   |  Միջազգային
ՎԱՏԻԿԱՆ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր ջերմ բարեկամական եւ հոգեւոր մթնոլորտում կայացել է Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ: Միջնադարեան Սուրբ Յովհաննէսի աշտարակում 30 րոպե տեւած զրույցից յետոյ Հռոմի պապը եւ ԱՄՆ-ի նախագահը երկուսով առանց ուղեկցութեան զբոսնել են վատիկանեան այգիներում: Ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, ԱՄՆ-ի նախագահը եւ Հռոմի պապը մասնաւորապէս քննարկել են Մերձաւոր Արեւելքում առկայ իրավիճակը: Վատիկան կատարած այցելութեամբ աւարտուեց ամերիկեան նախագահի ուղեւորութիւնը Իտալիա, որը նրա եւրոպական շրջագայութեան հանգրվաններից մէկն էր:
  -   Միջազգային