ՆԱՏՕ-Ն ԿՈՍՈՎՈՅԻՆ ԿՕԳՆԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐ<br />


ՆԱՏՕ-Ն ԿՈՍՈՎՈՅԻՆ ԿՕԳՆԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐ

  • 13-06-2008 15:04:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ն կօգնի Կոսովոյի իշխանութիւններին ստեղծելու անվտանգութեան ինստիտուտներ: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, յայտարարել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը: «Այսօր մենք որոշում ընդունեցինք ապահովել ՆԱՏՕ-ի նոր խնդիրների կատարումը Կոսովոյում: Այդ որոշմամբ ՆԱՏՕ-ն պարտաւորւում է օգնել Կոսովոյին ստեղծելու անվտանգութեան անհրաժեշտ հաստատութիւններ»,- ասել է նա Բրիւսէլում ՆԱՏՕ-ի հրամանատարութեամբ Կոսովոյի միջազգային խաղաղապահ ուժերին (KFOR) մասնակից երկրների ներկայացուցիչների խորհրդակցութեան ժամանակ: Ընդ որում դաշինքի գլխաւոր քարտուղարը վերստին յայտարարել է, որ «KFOR-ի ներկայութիւնը եւ մանդատը չի փոխվել» եւ խաղաղարարական զորակազմը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 1244 բանաձեւի հման վրայ կմնայ Կոսովոյում «այնքան ժամանակ, քանի դեռ ԱԽ-ն այլ որոշում չի ընդունի»:
  -   Միջազգային