ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ԳՈՂԱՑՈՒԵԼ ԵՆ ՊԱԲԼՈ ՊԻԿԱՍՈՅԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ<br />


ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ԳՈՂԱՑՈՒԵԼ ԵՆ ՊԱԲԼՈ ՊԻԿԱՍՈՅԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

  • 13-06-2008 15:02:00   |   |  Միջազգային
ՍԱՆ ՊԱՈՒԼՈՒ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի թանգարանից զինուած անձինք գողացել են իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի երկու գրավյուրաները եւ բրազիլացի գեղանկարիչներ Լազար Սեգալի եւ Էմիլիանու դի Կավալկանտիի նկարները: Ըստ հարաւ-արեւելյան նահանգի մշակոյթի հարցերի քարտուղարության տեղեկատուութեան, հանցագործութիւնը կատարուել է օրը ցերեկով: Երեք կողոպտիչներ զենքով սպառնացել են պահակներին եւ գողացել Պիկասոյի աշխատանքները, որոնց արժէքը գնահատւում է աւելի քան 600 հազար դոլար:
  -   Միջազգային