ԷՀՈՒԴ ԲԱՐԱՔԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՑՐԵԼՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹԵԱՆ<br /> ԿՈՉԵՐԸ<br />


ԷՀՈՒԴ ԲԱՐԱՔԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՑՐԵԼՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹԵԱՆ
ԿՈՉԵՐԸ

  • 13-06-2008 14:40:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի պաշտպանութեան նախարար Էհուդ Բարաքը յայտարարել է, որ կպաշտպանի խորհրդարանը ցրելու ընդդիմութեան կոչերը, եթէ երկրի վարչապետ Էհուդ Օլմերտը մօտ ժամանակահատուածում հրաժարական չտա: Այս մասին հաղորդում է BBC-ն: Պաշտպանութեան նախարարը յայտարարել է, որ բոլոր ուժերը կգործադրի, որպէսզի խորհրդարանի լուծարումն սկսուի յունիսի 25-ին: Բարաքը նախկինում եւս Էհուդ Բարաքին հորդորել է հրաժարական տալ, սակայն մինչ օրս իր ելոյթներում որեւէ որոշակի ժամկէտ չէր նշել: Վերլուծաբանները ենթադրում են, որ Իսրայելի պաշտպանութեան նախարարի յայտարարութիւնը ցոյց է տալիս, որ նա պատրաստ է վճռական գործողութիւնների: Խորհրդարանը ցրելը երկրում կհանգեցնի վաղաժամկէտ ընտրութիւնների: Նորմալ ընթացքի դէպքում յաջորդ ընտրութիւնները Իսրայելում պէտք է կայանան 2010 թուականին:
  -   Միջազգային