ՈՒԳՈ ՉԱՎԵՍԸ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐԵԼ Է<br /> ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ<br />


ՈՒԳՈ ՉԱՎԵՍԸ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐԵԼ Է
ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

  • 13-06-2008 14:06:00   |   |  Միջազգային
ԿԱՐԱԿԱՍ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային պարենային եւ էներգետիկական ճգնաժամը վկայում է «զարգացման կապիտալիստական համակարգի տապալման» մասին: Ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին յայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Վենեսուելայի նախագահը նշել է, որ անգամ զարգացած երկրներում եւ առաջին հերթին ԱՄՆ-ում էկոնոմիկան անկում է ապրում, աճում է գործազուրկների, աղքատների եւ տնանկների թիւը: Չավեսը յայտարարել է, որ վերջին տարիներին Վենեսուելայում, ընդհակառակը, նկատւում են տնտեսական աճի բարձր տեմպեր եւ գործազրկութեան մակարդակի նուազում, որովհետեւ երկիրը ձեռնամուխ է եղել «XXI դարի իսկական սոցիալիզմի» կառուցմանը:
  -   Միջազգային