ԵՐԵՒԱՆՈՒՄ ՅՈՒՆԻՍԻ 12-ԻՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԷՍ ԿԳԱՅ<br /> ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԿՐԵՄԼՅՈՎՍԿԻ ԲԱԼԵՏ» ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ՅՈՒՆԻՍԻ 12-ԻՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԷՍ ԿԳԱՅ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԿՐԵՄԼՅՈՎՍԿԻ ԲԱԼԵՏ» ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ

  • 12-06-2008 17:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Հ.Պարոնեանի անուան երաժշտական կոմեդիայի թատրոնում յունիսի 12-ին առաջին անգամ գալա-համերգային ծրագրով հանդէս կգայ Ռուսաստանի Դաշնութեան «Կրեմլյովսկի բալետ» թատերախումբը: 23-հոգանոց թատերախումբը հայ հանդիսատեսին կներկայացնի հատուածներ «Քնած դշխուհին», «Կարապի լիճը», «Շչելկունչիկ», «Էսմերալդա», «Կարնավալ Վենետիկում», «Դոն Կիխոտ» բալետներից եւ այլ պարային բեմադրութիւններ: Ինչպէս յունիսի 12-ին մամլոյ ասուլիսում յայտնեց թատերախմբի գեղարուեստական ղեկավար Անդրեյ Պետրովը, համերգային ծրագրին կմասնակցեն Ռուսաստանի վաստակաւոր արտիստներ Նատալյա Բալախնիչեւան, Այդար Շայդուլինը, Ինեսա Բիքբուլատովան, միջազգային եւ համառուսաստանեան մրցոյթների դափնեկիրներ Միխայիլ Մարտինյուկը, Ալիյա Խասենովան եւ այլք: «ՀՀ մշակոյթի նախարարութեան, ՌԴ մշակոյթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալութեան միջեւ մշակոյթի բնագաւառում 2006-2008թթ. համագործակցութեան մասին» ծրագրի ու «ՀՀ մշակոյթի նախարարութեան, ՌԴ մշակոյթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալութեան միջեւ 2008թ. համագործակցութեան մասին» յուշագրի շրջանակում իրականացyող նման մշակոյթային այցելութիւնները, ըստ Անդրեյ Պետրովի, էական նշանակութիւն ունեն Հայաստանի եւ Ռուսաստանի մշակոյթային կապերի զարգացման եւ խորացման գործում: Թատրոնի գեղարուեստական տնօրէնը համոզուած է, որ քաղաքական գործիչները չեն էլ պատկերացնում` որքան կարեւոր են մշակոյթային կապերը, եւ ինչ կարող են տալ դրանք ազգերին եւ ժողովուրդներին: Անդրեյ Պետրովը նշեց, որ «Կրեմլյովսկի բալետ» թատրոնի խաղացանկում ներկայումս կայ 20 ներկայացում: Գեղարուեստական տնօրէնը նշեց, որ սա թատերախմբի առաջին հիւրախաղերն են Հայաստանում, եւ իրենք այս անգամ բերել են ընդամէնը 23 դերասանի. «Մենք այս օրերին ծանօթանում ենք պայմաններին եւ իրավիճակին, որպէսզի աւելի ուշ ամբողջական եւ մեծ ներկայացումներով գանք Հայաստան»: «Կրեմլյովսկի բալետ»-ի աւագ բալետմայստերն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Եկատերինա Մաքսիմովան:
  -   Մշակոյթ