ՆԵՊԱԼԻ ԳԱՀԸՆԿԵՑ ԹԱԳԱՎՈՐԸ ԸՆԴՄԻՇՏ ԼՔԵԼ Է ՊԱԼԱՏԸ<br />


ՆԵՊԱԼԻ ԳԱՀԸՆԿԵՑ ԹԱԳԱՎՈՐԸ ԸՆԴՄԻՇՏ ԼՔԵԼ Է ՊԱԼԱՏԸ

  • 12-06-2008 16:11:00   |   |  Միջազգային
ԿԱՏՄԱՆԴՈՒ, 12 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նեպալի գահընկեց միապետ Գյանենդրա Շահը թագաւորական իշխանութեան խորհրդանշանները` թագը եւ գայիսոնը, յանձնել է երկրի կառավարութեանը եւ ընդմիշտ մեկնել Նարայանհիտի պալատից, որը ազգայնացնելուց յետոյ որոշել են վերափոխել թանգարանի, հաղորդում են նեպալյան ԶԼՄ-ները: Ապրիլին ընտրուած Նեպալի Սահմանադիր ժողովի մայիսի 28-ի պատմական նիստը վերացրեց 240 տարի գոյատեւած միապետութիւնը` երկիրը հռչակելով դաշնային հանրապետութիւն: Գյանենդրային այն ժամանակ 15 օր յատկացրին պալատից դուրս գալու համար: Սեւ լիմուզինով նախկին թագավորը մեկնել է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի արուարձան Նահարջունայի թագաւորական նստավայր: Նստավայրը եւս ազգայնացված է, բայց Գյանենդրային թույլատրել են ապրել քոթեջներից մէկում, քանի դեռ նա իր համար մշտական տուն չի գտել: Նախկին ինքնակալի անվտանգութիւնը ապահովելու են 50 զինուած ոստիկաններ եւ 25 զինծառայողներ:
  -   Միջազգային