2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՄԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ԻՐԱԿԱՆ<br /> ՀԱՏՈՒԱԾ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՒԱԼՈՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ<br /> ԱՐԳԵՆՏԻՆԱՆ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՄԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ԻՐԱԿԱՆ
ՀԱՏՈՒԱԾ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՒԱԼՈՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ
ԱՐԳԵՆՏԻՆԱՆ

  • 09-06-2008 18:46:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-մարտին Հայաստանի տնտեսութեան իրական յատուածում կատարուված օտարերկեայ ներդրումների ընդհանուր ծաւալում առաջատարը Ռուսաստանն է` 109 մլն 187,7 հազ. ԱՄՆ դոլար ծաւալով, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի ցուցանիշը գերազանցում է 3,3 անգամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, արգենտինեան ներդրումների ծաւալն այս տարուայ առաջին երեք ամիսներին կազմել է 15 մլն 345,2 հազ. դոլար` 2007թ.-ի յունուար-մարտի համեմատ աճելով 90,2%-ով: Հայաստանի տնտեսութեան իրական յատուածում միւս խոշոր ներդրողներն են Կիպրոսը` 1 մլն 762,8 հազ. դոլար (նուազել է 70,1%-ով), Ֆրանսիան` շուրջ 4 մլն 957,7 հազ. դոլար (նուազումը` 5,9%), ԱՄՆ-ը` շուրջ 10 մլն 139,3 հազ. դոլար (աճել է 2,1 անգամ), Գերմանիան` 6 մլն 816,3 հազ. դոլար (աճել է 90,6%-ով), Լիւքսեմբուրգը` 4 մլն 276 հազ. դոլար (աճը` 7,5 անգամ), Լիխտենշտեյնը` 9 մլն դոլար (2007թ.-ի առաջին երեք ամիսներին այդ երկրից ներդրումներ չեն եղել) Աուստրալիան` 2 մլն 799,9 հազ. դոլար (2007թ.-ի առաջին երեք ամիսներին այդ երկրից ներդրումներ չեն եղել): Ռուսաստանի ներդրումները կապի ոլորտում կազմել են 70 մլն 853,2 հազ. դոլար, մետաղագործական արդյունաբերությունում` 7 մլն 391,9 հազ. դոլար, էլեկտրաէներգիայի, գազի, տաք ջրի եւ գոլորշու արտադրութեան ու բաշխման ոլորտում` 25 մլն 89,3 հազ. դոլար, սպառողներին այլ տեսակի ծառայութիւնների մատուցման ոլորտում ` 2 մլն 645 հազ. դոլար, հանգստի կազմակերպման ոլորտում` 1 մլն 396 հազ. դոլար, անհատական ծառայութիւնների մատուցման ոլորտում` 1 մլն 60,5 հազ. դոլար: Հայաստանում Արգենտինայի կատարած ներդրումներից 13 մլն 996,4 հազ. դոլարը կատարուել է օդային տրանսպորտի, իսկ 1 մլն 357,8 հազ. դոլարը` օժանդակ եւ լրացուցիչ տրանսպորտային գործունէութեան ոլորտներում: Կիպրոսը 1 մլն 679,1 հազ. դոլարի ներդրում է կատարել հանքագործական արդյունաբերությունում: Ֆրանսիական 4 մլն 957 հազ. դոլար ներդրումներն ամբողջութեամբ ուղղուել են սննդամթերքի, ներառեալ` խմիչքների, արտադրութեան ոլորտ: ԱՄՆ-ի ներդրումներից 4 մլն 620,2 հազ. դոլարն ուղղուել է հաշւողական տեխնիկայի հետ կապուած գործունէութեան, 1 մլն 640 հազ. դոլարը` հետազօտութիւնների եւ մշակումների, 3 մլն 126,3 հազ. դոլարը` հիւրանոցների եւ ռեստորանների կողմից ծառայութիւնների մատուցման ոլորտներ: Գերմանիայի կատարած 6 մլն 816,3 հազ. դոլար ներդրումներն ամբողջութեամբ ուղղուել են Հայաստանի հանքագործական արդիւնաբերութիւն, իսկ աուստրալիական 2 մլն 799,9 հազ. դոլար ներդրումներն ամբողջութեամբ կատարուել են մետաղի հանքաքարի արդիւնահանման ոլորտում: Լյուքսեմբուրգի կատարած 4 մլն 276 հազ. դոլար ներդրումներն ամբողջութեամբ ուղղուել են սննդամթերքի, ներառեալ` խմիչքների, արտադրութեան ոլորտ, իսկ Լիխտենշտեյնի 9 մլն դոլար ներդրումները` մետաղագործական արդիւնաբերութիւն:
  -   Տնտեսութիւն