ԱՒՏՈՎԹԱՐԻՑ ԶՈՀՈՒԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՈՒԱՆԻ ՀԵԾԱՆՎՈՐԴ ՕԼԵԳ<br /> ԿԼԵՎՑՈՎԸ<br />


ԱՒՏՈՎԹԱՐԻՑ ԶՈՀՈՒԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՈՒԱՆԻ ՀԵԾԱՆՎՈՐԴ ՕԼԵԳ
ԿԼԵՎՑՈՎԸ

  • 09-06-2008 13:30:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՈՒԱ, 9 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 8-ին Մոսկուայում աւտովթարի զոհ է դարձել Խորհրդային Միութեան սպորտի վաստակաւոր վարպետ Օլեգ Կլեվցովը: Նա ծնուել է 1971թ.-ին Երեւանում, աւարտել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Հայաստանի հրապարակային հեծանվավազքի հաւաքականի կազմում նուաճել է Համամիութենական երիտասարդական առաջին խաղերի, Աշխարհի երիտասարդական եւ մեծահասակների առաջնութիւնների չեմպիոնի կոչումը, դարձել Բարի կամքի խաղերի ոսկէ մեդալակիր եւ աշխարհի գաւաթակիր: Վաստակաւոր մարզիչ Ալբերտ Սոլոյեանի աշակերտը սիրողական սպորտին հրաժեշտ տալուց յետոյ (1992թ.) անդամագրուեց Իսպանիայի «Սանտա Կլարա» պրոֆեսիոնալ ակումբին: Երեւանցի վարպետը խճուղային հեծանւորդների մրցավեճում նույնպես փայլեց` իր հաշուին գրանցելով բազում յաղթանակներ: Օլեգ Կլեվցովի հուղարկավորությունը հեծանվորդի նախկին թիմակից, ԽՍՀՄ արծաթէ մեդալակիր Սամուէլ Նազարեանի գլխաւորութեամբ կազմակերպել է Մոսկուայի հայ համայնքը:
  -   Սպորտ