ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴՐՍԵՒՈՐՈՒՄ Է ԿԱՅՈՒՆ<br /> ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ,- ԳՏՆՈՒՄ Է ԱՄՆ ՄԶԳ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴՐՍԵՒՈՐՈՒՄ Է ԿԱՅՈՒՆ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ,- ԳՏՆՈՒՄ Է ԱՄՆ ՄԶԳ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

  • 06-06-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանն ունի տարածաջրջանային ֆինանսական կենտրոն դառնալու նախադրեալներ եւ պէտք է ջանքեր գործադրի նաեւ միջազգային ֆինանսական կենտրոն դառնալու համար: Այս կարծիքը յունիսի 6-ի ասուլիսում յայտնեց «Արարատբանկ» ԲԲ ընկերութեան վարչութեան նախագահ, գործադիր տնօրէն Աշոտ Օսիպյանը: Նա պարզաբանեց, թէ նշուած նախադրեալները պայմանաւորուած են այն հանգամանքով, որ Հայաստանն իր ֆինանսական համակարգի օրենսդրութեամբ եւ նորմատիվ կարգաւորման դաշտով, օգտագործվող ֆինանսական տեխնոլոգիաներով չի զիջում այլ ֆինանսական կենտրոններին: Նշուեց, որ այդ նախադրեալները պէտք է օգտագործվեն` հաշուի առնելով երկրի ֆինանսական շուկայի հանդէպ միջազգային կառոյցների կողմից դրսեւորւող հետաքրքրութիֆւնը: Ա.Օսիպյանի խօսքերով, այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանում բարձրանայ ֆինանսական միջնորդութեան եւ ֆինանսական շուկայի մատչելիության մակարդակը: Ասուլիսին մասնակից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան (ՄԶԳ) Հայաստանի ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի ղեկավար Ռոբերտ Սինգլեթարին (Robert Singletary) իր հերթին նշեց, որ Հայաստանի ֆինանսական համակարգը դրսեւորում է կայուն զարգացման միտումներ, ինչը պէտք է որ դրական ազդեցութիւն ունենայ տնտեսութեան զարգացման վրայ: Նրա կարծիքով, Հայաստանի տնտեսութիւնը պէտք է ձերբազատուի արտերկրի մասնաւոր փոխանցումներից ունեցած կախվածությունից:
  -   Տնտեսութիւն