«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-Ը ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ<br />


«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-Ը ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ

  • 06-06-2008 20:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի օգոստոսին «Արարատբանկ»-ը դարձաւ բաց բաժնետիրական ընկերութիւն եւ արդէն դեկտեմբերին ուներ նոր 86 բաժնետէր: Բանկի բաժնետոմսերի նկատմամբ հետաքրքրութիւն են ցուցաբերում նաեւ արտերկրի ներդրումային ընկերություններն ու առեւտրային բանկերը, եւ «Արարատբանկ»-ը շարունակելու է բաժնետոմսերի թողարկումը: Այս մասին յունիսի 6-ի ասուլիսում յայտնեց «Արարատբանկ»-ի վարչութեան նախագահ, գործադիր տնօրէն Աշոտ Օսիպյանը: Նա նշեց, որ բանկը, որպէս արժեթղթեր, նաեւ` պարտատոմսեր թողարկող, շահագրգռուած է Հայաստանի ֆոնդային բորսայի զարգացմամբ` իր գոհունակութիւնը յայտնելով OMX-ի կողմից բորսայի ձեռքբերման կապակցութեամբ: Անդրադառնալով «Արարատբանկ»-ի կողմից մատուցուելիք նոր ծառայութիւններին, Ա.Օսիպյանը նշեց, որ բանակցութիւններ են վարւում արտերկրի ֆինանսական հաստատութիւնների հետ` բանկի կողմից միջազգային չափանիշներին համապատասխանող ֆակտորինգի ծառայութիւնների մատուցումը մօտ ապագայում սկսելու ուղղութեամբ: Ծառայութիւնը մատուցուելու է միջազգային կառոյցների հետ համագործակցութեամբ: Բանկն արդէն իսկ ակտիւ գործունէութիւն է ծավալել արտաքին առեւտրով զբաղվողներին ակրեդիտիվներով ծառայութիւնների մատուցման ոլորտում: Նշուեց, որ «Արարատբանկ»-ը ներդրել է վարկաւորման, մասնաւորապէս, միկրովարկավորման նոր պրոդուկտներ: Միկրովարկավորման ոլորտում այդ ֆինանսական հաստատութիւնը համագործակցում է Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի հետ, եւ այդ ծառայութիւնը մատուցում է գերմանական ֆինանսական հաստատութիւններից մէկից ստացուած տեխնոլոգիաներով: Ա.Օսիպյանը յաւելեց, որ մինչեւ 2009թ.-ի առաջին եռամսյակի վերջն «Արարատբանկ»-ը ներկայիս 20-ի փոխարէն կունենայ 30 մասնաճիւղ: «Արարատբանկ»-ը լինելու է մանրածախ բանկ եւ շարունակելու է մասնակցել բանկային ծառայութիւնների մատուցման օրենսդրական ակտերի մշակմանը եւ համապատասխան առաջարկութիւնների ներկայացմանը»,- ընդծեց բանկի գործադիր տնօրէնը: Նա նաեւ նշեց, որ այդ հաստատութիւնը նախատեսում է առաջիկայ շաբաթում թողարկել իր առաջին «MASTERCARD»-ը: Մինչ այժմ «Արարատբանկ»-ը թողարկել է տարբեր վարկային ծառայութիւնների համար նախատեսուած եւ «աշխատավարձային» 14 հազ. «արքայ» պլաստիկ քարտեր եւ այդ ցուցանիշով 5-րդն է ՀՀ բանկային համակարգում, սակայն նախատեսում է դառնալ 3-րդը` մինչեւ այս տարուայ վերջ թողարկված պլաստիկ քարտերի ընդհանուր թիւը հասցնելով 30 հազարի: Ներկայումս բանկն ունի 16 բանկոմատ եւ նախատեսում է դրանց թիւը մինչեւ տարուայ վերջ հասցնել 40-ի, իսկ ՊՕՍ-տերմինալների թիւը` ներկայիս 120-ի դիմաց 300-ի:
  -   Տնտեսութիւն