ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ԵՄ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ<br /> ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ<br /> ՍՏԱՑՈՒԱԾ ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԻՒՆԸ <br />


ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ԵՄ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ
ՍՏԱՑՈՒԱԾ ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԻՒՆԸ

  • 05-06-2008 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի իշխանութիւնները Եւրայանձնաժողովի համապատասխան ծառայութիւններին են ներկայացրել Եւրամիութեան կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսությամբ երկրի կարգավիճակի տրամադրման գործընթացն սկսելու համար անհրաժեշտ տեղեկատուութիւնը, որը ներկայումս ուսումնասիրւում է: Այս մասին յունիսի 5-ի ասուլիսում յայտնեց Եւրայանձնաժողովի Արտաքին կապերի գլխաւոր տնօրինության փոխտնօրեն Հյուգ Մինգարելին: Նա հոյս յայտնեց, որ որ մի քանի շաբաթից Եվրոհանձնաժողովի փորձագետները կունենան Երեւանում հայ գործընկերների հետ նշուած կարգավիճակի տրամադրման հետ կապուած խնդիրները քննարկելու հնարաւորութիւն: Ասուլիսին մասնակից ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը նշեց, որ կարգավիճակի շնորհման գործընթացի արագութիւնը կախուած կլինի նրանից, թէ որքան ժամանակ կպահանջի Եվրոհանձնաժողովի կողմից առաջադրուելիք խնդիրների լուծումը:
  -   Տնտեսութիւն