2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԱԾ<br /> ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՒՆ ԱՃԵԼ Է 15,1%-ՈՎ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ<br /> ՄԵԿՆԱԾՆԵՐԻՆԸ` 16,5%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԱԾ
ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՒՆ ԱՃԵԼ Է 15,1%-ՈՎ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
ՄԵԿՆԱԾՆԵՐԻՆԸ` 16,5%-ՈՎ

  • 05-06-2008 13:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի առաջին եռամսյակում Հայաստան են այցելել 84 234 զբոսաշրջիկներ` 2007թ.-ի առաջին եռամսյակի 73 188-ի դիմաց (աճը կազմել է 15,1%): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, նոյն ժամանակահատուածում զբօսաշրջութեան նպատակով հանրապետութիւնից մեկնել է 89 542 մարդ, կամ 2007թ.-ի առաջին եռամսյակի համեմատ 16,5%-ով աւելի: Զբոսաշրջային կազմակերպութիւնների միջոցով հանրապետութիւնից մեկնածների թիւը 2007թ.-ի առաջին երեք ամիսների 1 732-ից այս տարուայ նոյն ժամանակահատուածում հասել է 2 251-ի` աճելով 30%-ով: 2008թ.-ի յունուար-մարտին միջազգային զբոսաշրջիկների ընդունել են 36 հյուրանոցներ` նախորդ տարուայ նոյն ամիսների 33-ի դիմաց: Հիւրանոցներում եւ հիւրանոցային հանգրուաններում 2008թ.-ի առաջին եռամսյակում իջեւանել են 9 754 զբոսաշրջիկներ` նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի 7 678-ի դիմաց: ԱՊՀ երկրներից Հայաստան այցելած եւ հիւրանոցներում ու հիւրանոցային հանգրուաններում հաշւառուած զբոսաշրջիկների բաժինն ընդհանուրի մէջ 2007թ.-ի առաջին եռամսյակի 28,8%-ի դիմաց 2008թ.-ի նոյն ժամանակահատուածում կազմել է 36,4%, իսկ նրանց բացարձակ թուաքանակը աճել է 60,5%-ով. այդ թւում, Ռուսաստանից ժամանածների բաժինը 20,4%-ից նուազել է մինչեւ 20,1%-ի, իսկ բացարձակ թուաքանակն աճել է 25,2%-ով, Վրաստանից ժամանածներինը` 6,4%-ից աճել է մինչեւ 10,7%, իսկ բացարձակ թուաքանակը աճել է 110,6%-ով: ԱՊՀ այլ երկրներից ժամանածների բաժինն ընդհանուրի մէջ 2007թ.-ի առաջին եռամսյակի 2%-ից 2008թ.-ի նոյն ժամանակահատուածում հասել է 5,6%-ի, իսկ ժամանածների բացարձակ թուաքանակն աճել է 259,5%-ով: Եւրոմիութեան երկրներից 2008թ.-ի յունուար-մարտին Հայաստան այցելածների բաժինն ընդհանուրի մէջ կազմել է 33,6%` նախորդ տարուայ նոյն ամիսների 32,4%-ի դիմաց, իսկ բացարձակ թուաքանակն աճել է 31,8%-ով: Այլ երկրներից Հայաստան այցելածների բաժինն ընդհանուրի մէջ կազմել է 30%` նախորդ տարուայ 38,8%-ի դիմաց, իսկ բացարձակ թուաքանակը նուազել է 1,8%-ով: Մասնաւորապէս, ԱՄՆ-ից 2008թ.-ի յունուար-մարտին Հայաստան այցելածների բաժինն ընդհանուրի մէջ կազմել է 13,9%` նախորդ տարուայ նոյն ամիսների 19,5%-ի դիմաց, իսկ բացարձակ թուաքանակն աճել է 9,3%-ով: 2008թ.-ի առաջին եռամսյակում հիւրանոցներում եւ հիւրանոցային հանգրուաններում իջեւանած զբոսաշրջիկներից 32,3%-ը կամ 3 154-ը (նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի 2 241-ի դիմաց) Հայաստան են այցելել գործնական, 14,4%-ը կամ 1401-ը (1 386)` հանգստի եւ ժամանցի, մնացածը` այլ նպատակներով: Զբոսաշրջային ընկերութիւնների կազմակերպած ուղեւորություններով Հայաստանից արտասահման մեկնած զբոսաշրջիկների 12%-ը կամ 271-ը (276) մեկնել են գործնական, 8,7%-ը կամ 195-ը (654)` հանգստի եւ ժամանցի, մնացածը` այլ նպատակներով:
  -   Տնտեսութիւն