ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՐԳԷԼԻ ԱԼԻՒՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ<br />


ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՐԳԷԼԻ ԱԼԻՒՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

  • 27-05-2008 16:31:00   |   |  Միջազգային
ԱՍՏԱՆԱ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ղազախստանը անհրաժեշտութեան դէպքում կարող է ալիւրի արտահանման արգելք մտցնել: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Ինտերֆաքսը», յայտարարել է Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը: «Եթէ լինի սպառնալիք (ներքին շուկայում ալիւրի դեֆիցիտի), մենք որոշում կընդունենք ալիւրի արտահանումն արգելելու մասին»,- ասել է նա կառավարութեան նիստում: Իր հերթին գիւղատնտեսութեան նախարար Ակիլբեկ Կուրիշբաեւը յայտնել է, որ ներկայումս ալիւրի արտահանման արգելք սահմանելու անհրաժեշտութիւն չկայ:
  -   Միջազգային