ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՈՒԵԼ ԿԱՆԱԴԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ<br />


ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՈՒԵԼ ԿԱՆԱԴԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

  • 27-05-2008 15:49:00   | Կանադա  |  Միջազգային
ՕՏՏԱՎԱ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հրաժարական է տուել Կանադայի ԱԳՆ ղեկավար Մաքսիմ Բեռնիեն, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: Հրաժարականը յաջորդել է երկրի ֆրանսալեզու հեռուստատեսային ալիքներից մէկով Բեռնիեի նախկին սիրուհու հետ հարցազրոյցի եթեր հեռարձակմանը: Վարչապետն ընդունել է ԱԳՆ ղեկավարի հրաժարականը, երբ յայտնի է դարձել, որ Բեռնիեն անփութությամբ գաղտնի փաստաթղթերը թողել է ոչ անվտանգ տեղում:
  -   Միջազգային