ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՈՒԵԼ ՄԻՇԵԼ ՍՈՒԼԵՅՄԱՆԸ<br />


ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՈՒԵԼ ՄԻՇԵԼ ՍՈՒԼԵՅՄԱՆԸ

  • 26-05-2008 19:25:00   |   |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի խորհրդարանը մայիսի 25-ին պետութեան ղեկավար է ընտրել երկրի զինուած ուժերի հրամանատար գեներալ Միշել Սուլեյմանին: Լիբանանի նախագահի պաշտօնը 2007թ. նոյեմբերից թափուր էր մնում ներքաղաքական հակամարտութեան պատճառով` հանգեցնելով շատ սուր ճգնաժամի: Ընտրութիւնները հնարաւոր դարձան Արաբական պետութիւնների լիգայի միջնորդութեան եւ Քաթարի մայրաքաղաք Դոհայում հակամարտութեան կողմերի հաշտութեան բանակցութիւնների շնորհիւ: Հնգօրեայ քննարկումների արդիւնքում հակառակորդները` կառավարող կոալիցիան, որին սատարում է Արեւմուտքը, եւ ընդդիմությունը` «Հզբոլլահ» շիա-մահմեդական շարժման գլխաւորութեամբ, պայմանավորվածություններ ձեռք բերեցին նախագահի ընտրութեան, նոր կառավարութեան ձեւաւորման եւ նոր ընտրական օրէնքի ընդունման առնչութեամբ:
  -   Միջազգային