ՅԱՍՄԻԿ ՊՈՂՍՅԱՆ. ՄՇԱԿՈՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԱՌԱՋԻԿԱՅ ՄԷԿ ԱՄՍՈՒԱՅ<br /> ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՅԱՅՏԱՐԱՐԻ ԿԱԴՐԱՅԻՆ ՄՐՑՈՅԹՆԵՐ ՏԱՐԲԵՐ ՊԱՇՏՕՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ<br />


ՅԱՍՄԻԿ ՊՈՂՍՅԱՆ. ՄՇԱԿՈՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԱՌԱՋԻԿԱՅ ՄԷԿ ԱՄՍՈՒԱՅ
ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՅԱՅՏԱՐԱՐԻ ԿԱԴՐԱՅԻՆ ՄՐՑՈՅԹՆԵՐ ՏԱՐԲԵՐ ՊԱՇՏՕՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  • 26-05-2008 19:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ-ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը մայիսի 26-ին հրաւիրած մամլոյ ասուլիսում լրագրողներին ներկայացրեց նախարարութեան 2008-12 թուականների մշակոյթային ծրագրերի երեք հիմնական ուղղութիւնները, որոնք, ըստ նախարարի, առաջնային կարեւորութիւն ունեն երկրի մշակոյթային խնդիրների լուծման ու զարգացման համար: Նախարար Յասմիկ Պողոսեանի խօսքերով, առաջին եւ կարեւագույն ուղղութիւնը մշակոյթի դաշտի համաչափ զարգացումն է, մշակոյթի ապակենտրոնացումը` մայրաքաղաքից դէպի մարզերը: Այս առումով, ըստ նրա, արդէն 2007 թուականին ՀՀ կառավարութեան կողմից ընդունուած եւ մեկնարկած Հայաստանի մարզերի մշակոյթի զարգացման եռամյա ծրագրի շրջանակներում որոշակի աշխատանքներ են կատարուել: Ծրագրի աւարտից կէս տարի առաջ կկատարուի մոնիտորինգ, որի արդիւնքների հիման վրայ էլ կմշակուեն յաջորդ` 2010-12թթ. մշակոյթային ծրագրերը: Միւս ուղղութիւնը, ինչպէս նշեց նախարարը, մշակոյթային ժառանգութեան պահպանման եւ տարածման ուղղությունն է, ինչը կարեւոր է սերունդների ազգային կրթութեան եւ դաստիարակութեան համար: Յասմիկ Պողոսեանը հաւաստիացրեց, որ այս ուղղութիւնը կարեւոր է նաեւ նրանով, որ այն ի մի կբերի արտերկրում եղած մշակոյթային արժէքները եւ կհամակարգի ամբողջութեամբ: 3-րդ կարեւագույն ուղղութիւնը, նախարարի խօսքերով, ժամանակակից արուեստների զարգացումն է, ինչի համար անհրաժեշտ է կատարել ընդարձակ մոնիտորինգ կադրերի գծով եւ ուժեղացնել մշակոյթային հաստատութիւնների նիւթատեխնիկական բազան: Ասուլիսի ընթացքում Հ.Պողոսեանը անդրադարձաւ նախարարութեան կառուցուածքային փոփոխությանը, ըստ որի, առաջիկայ մէկ ամսուայ ընթացքում գերատեսչութիւնը կյայտարարի կադրային մրցոյթներ այս կամ այն պաշտօնի համար: «Նախարարութեանը հարկաւոր են մշակոյթային կադրեր, որոնք նորովի եւ խելամիտ ծարագրերով ու աշխատանքներով արդիւնաւէտ կդարձնեն գերատեսչութեան աշխատանքները»,- նշեց նա: Ըստ Հ.Պողոսեանի, ենթադրւում են կադրային փոփոխութիւններ իր ղեկավարած գերատեսչութիւնում:
  -   Մշակոյթ