ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՍ 3 ՄԱՐԶԻԿՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ<br /> ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳՐԻ <br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՍ 3 ՄԱՐԶԻԿՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ
ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳՐԻ

  • 26-05-2008 18:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 25-ին Սերբիայի Նովի սադ քաղաքում աւարտուեց հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարը: Հայաստանի պատուիրակներ Կարեն Մնացականեանը (60կգ), Արսէն Ջուլֆալակեանը (74կգ) եւ Դենիս Ֆորովը (84կգ) գրաւեցին 3-րդ տեղը եւ ստացան Պեկինի օլիմպիադային մասնակցելու ուղեգիր: Մինչ այս, նման պատուի էին արժանացել նաեւ նրանց թիմակիցներ Ռոման Ամոյեանը (55կգ), րման Ադիկյանը (66կգ) եւ ծանր քաշային Եուրի Պատրիկեեւը: Այսպիսով 7 մարզաձեւի Հայաստանի 22 ներկայացուցիչներ են ձեռք բերել «Պեկին 2008»-ի ուղեգիր: Հնարաւոր է, որց այս թիւն առաջիկայում մեծանա:
  -   Սպորտ