ՀՀ ԵՎ ԻԻՀ ԿԲ-ՆԵՐԻ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ<br /> ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹԵԱՆ, ՓՈՂԵՐԻ ԼՈՒԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹԵԱՆ<br /> ՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ ԴԷՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԵՐ<br />


ՀՀ ԵՎ ԻԻՀ ԿԲ-ՆԵՐԻ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹԵԱՆ, ՓՈՂԵՐԻ ԼՈՒԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹԵԱՆ
ՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ ԴԷՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԵՐ

  • 22-05-2008 21:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Իրանի միջեւ ֆինանսական վերահսկողութեան, փողերի լուացման ու ահաբեկչութեան ֆինանսաւորման դէմ պայքարի ոլորտներում համագործակցութեանը վերաբերող հարցեր են քննարկուել երկու երկրների կենտրոնական բանկերի պատուիրակութիւնների մայիսի 22-ին Երեւանում անցկացուած հանդիպման ժամանակ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայութիւնից, աշխատանքային այցով Հայաստանում գտնուող Իրանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ դոկտոր Ռեսա Ռաիի գլխաւորած պատուիրակութեան կազմում են ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպանը, ԻԻՀ ԿԲ-ի նախագահի գլխաւոր խորհրդականը, գործադիր յանձնաժողովի քարտուղարը եւ «Մելլաթ» բանկի գործադիր տնօրէնը: Իրանի ԿԲ-ի պատուիրակութեան եւ ՀՀ ԿԲ-ի նախագահի տեղակալ Արթուր Ջաւադեանի, ՀՀ ԿԲ-ի ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպմանը Ա.Ջաւադեանը նաեւ հակիրճ ներկայացրել է Հայաստանի` որպէս տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի, զարգացման հեռանկարները:
  -   Տնտեսութիւն