«ՄԱՅՔՐՈՍՈՖԹ» ԵՎ «ԻՆԹԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆՆ<br /> ՄՇԱԿՒՈՒՄ Է «ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ» ԵՎ «ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐԻՆ»<br /> ԾՐԱԳՐԵՐ<br />


«ՄԱՅՔՐՈՍՈՖԹ» ԵՎ «ԻՆԹԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆՆ
ՄՇԱԿՒՈՒՄ Է «ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ» ԵՎ «ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐԻՆ»
ԾՐԱԳՐԵՐ

  • 21-05-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութիւնը մշակում է «Դպրոցների միացման» եւ «Համակարգիչ իւրաքանչիւրին» մանրամասն ծրագրեր, որոնք «Մայքրոսոֆթ» եւ «Ինթել» ընկերութիւնների հայաստանեան մասնաճիւղերի աջակցութեամբ վերածւում են բիզնես-ծրագրերի: Այս մասին մայիսի 21-ին յայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը` «Տնտեսական լրագրողների ակումբ»-ի հրաւէրով վերջերս Ազգային Ժողովի կողմից հաստատուած ՀՀ կառավարութեան ծրագրի (2008-12թթ.) տնտեսական դրոյթները ներկայացնելիս: Նրա խօսքերով, նախատեսւում է նաեւ որոշել «Դպրոցների միացման» եւ «Համակարգիչ իւրաքանչիւրին» ծրագրերին պետութեան, ինչպէս նաեւ` արտերկրի, մասնաւորապէս, սփիւռքահայ գործարար-բարեգործների ֆինանսական մասնակցութեան չափը: Ըստ նախարարի, այդ ծրագրերն ունեն նաեւ բիզնես ենթատեքստ: «Եթէ մարդիկ ունեն համացանցին միացած համակարգիչ, եւ կարող են օգտուել դրա հնարաւորութիւններից, ապա նրանք կարող են համացանցով կառավարել իրենց կենսաթօշակային հաշիւները, իսկ բանկերը, փոտային կազմակերպութիւնները նրանց կարող են ծառայութիւններ, առեւտրի ոլորտի ընկերութիւնները` ապրանքներ վաճառել»,- նշեց նախարարը: Նա յաւելեց, որ նշուած ծրագրերի իրականացման խթան կարող է լինել Հայաստանում տեղեկատուական հասարակութեան ձեւաւորման ծրագիրը, որը մշակուելու է 2008թ. ընթացքում: Նշուեց, որ ներկայումս Հայաստանում կիրառւում է այն գործելակերպը, երբ գործարարները կամ ընկերութիւնների ներիկայացուցիչները ծախսեր են կատարում` անձամբ պետական կառավարման մարմիններ ներկայանալով եւ այդտեղից ծառայութիւններ ստանալով: Իսկ զարգացած տեղեկատուական հասարակութիւն ունեցող երկրներում այդ ծառայութիւնների մատուցման ավտոմատացումն իրականացուել է «2 դոլար իւրաքանչիւր տրանզակցիայի համար» մոդելով: «Կարծում եմ, մեր գործարարները մէկ տրանզակցիայի համար հաճոյքով կվճարեն միջինը 2 դոլար», որպէսզի առանց պետական կառավարման մարմին ներկայանալու լուծեն իրենց հարցերը պետութեան հետ:
  -   Տնտեսութիւն