ԼԻԲԱՆԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՉԵՂԵԱԼ Է ՅԱՅՏԱՐԱՐԵԼ «ՀԶԲՈԼԼԱՀ»<br /> ՇԱՐԺՄԱՆ ԴԷՄ ՈՒՂՂՈՒԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ<br />


ԼԻԲԱՆԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՉԵՂԵԱԼ Է ՅԱՅՏԱՐԱՐԵԼ «ՀԶԲՈԼԼԱՀ»
ՇԱՐԺՄԱՆ ԴԷՄ ՈՒՂՂՈՒԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ

  • 15-05-2008 19:26:00   |   |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի կառավարութիւնը պաշտօնապէս չեղեալ է յայտարարել «Հզբոլլահ»-ի դէմ ձեռնարկուած միջոցները, որոնք կատաղի զինուած բախումների պատճառ էին դարձել կառավարող կոալիցիայի կողմնակիցների եւ այդ շիա մահմեդական կազմակերպութեան գրոհայինների միջեւ: Այս որոշման մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտարարել է Լիբանանի վարչապետ Ֆուադ աս-Սինիորան: Ըստ նրա, կառավարութիւնը որոշել է զիջումների գնալ ընդդիմությանը, որպէսզի պահպանի քաղաքացիական խաղաղութիւնը: Դրա վերաբերեալ պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել չորեքշաբթի Բեյրութում սիրիամետ ընդդիմութեան եւ արեւմտամետ կառավարող կոալիցիայի ներկայացուցիչների միջեւ:
  -   Միջազգային