ՄՇԱԿՈՅԹԻ ԲՆԱԳԱՒԱՌՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐՆ ԵՆ<br /> ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ԱՐԺԷՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՈՒԵՍՏԻ<br /> ԶԱՐԳԱՑՈՒՄԸ <br />


ՄՇԱԿՈՅԹԻ ԲՆԱԳԱՒԱՌՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐՆ ԵՆ
ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ԱՐԺԷՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՈՒԵՍՏԻ
ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

  • 14-05-2008 22:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007 թ.-ի բյուջեյով մշակոյթի բնագաւառում նախատեսուած 16,7 մլրդ դրամն օգտագործուել է գրեթէ ամբողջութեամբ: Այս մասին մայիսի 14-ին Ազգային Ժողովում նշեց ՀՀ գլխաւոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Ըստ մշակոյթի, սպորտի, երիտասարդության հարցերի նախարար Յասմիկ Պողոսեանի, հաշուետու տարում մշակոյթի ոլորտում պահպանուել են երկու գերակայություններ` մշակոյթային ժառանգութեան պահպանութիւնը եւ ժամանակակից արուեստի զարգացումը: Մի շարք ծրագրեր են իրականացուել մշակոյթային կրթութեան ուղղութեամբ: Մշակոյթային ժառանգութեան պահպանման նպատակով տարուայ ընթացքում կատարուել են 15 յուշարձանների վերականգնման եւ 8-ի վերականգնման նախագծման աշխատանքներ: Կառավարութեան պահուստային ֆոնդից յատկացուել են գումարներ Սպիտակի երկրաշարժի 20-ամեայ տարելիցի կապակցութեամբ սերբ օդաչուների յուշարձանի բարեկարգման եւ Սարդարապատի ճակատամարտի 90-ամեակի հետ կապուած Բաշ-Ապարանի յուշահամալիրի վերականգման համար: Հանրապետութիւնում մշակոյթի նախարարութեան ենթակայությամբ գործող 13 պետական գրադարանների համար 2007թ.-ին պետբյուջեյով յատկացուել էր 584 մլն դրամ, որն օգտագործուել է ամբողջութեամբ: Ըստ նախարարի, անցած տարի մեկնարկել է նաեւ գրադարանների հիմնանորոգման 3-ամեայ ծրագիրը:
  -   Տնտեսութիւն