ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱԹԻՒԸ<br /> ՄԷԿ ՏԱՐՈՒՄ ՆՈՒԱԶԵԼ Է 10-ՈՎ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱԹԻՒԸ
ՄԷԿ ՏԱՐՈՒՄ ՆՈՒԱԶԵԼ Է 10-ՈՎ

  • 14-05-2008 22:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային տնտեսական ֆորումի` պետական կառավարման եւ տնտեսութեան տարբեր ոլորտներում ՏՏ կիրառման համաթվով Հայաստանը զբաղեցնում է 106-րդ տեղն աշխարհում, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանը վերջին երկու տարիներին լուրջ ետընթաց է ապրել ՏՏ-ների կիրառման բնագաւառում: Այս մասին մայիսի 14-ին յայտնեց Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան (ԻՏՁՄ) գործադիր տնօրէն Կարեն Վարդանեանը: Նա յիշեցրեց, որ նշուած համաթվով 2006թ.-ին Հայաստանը զբաղեցրել է 85-րդ տեղը, 2007թ.-ին` 96-րդ տեղը: Ըստ ԻՏՁՄ-ի գործադիր տնօրէնի, Հայաստանում աշխատում են ՏՏ ոլորտի շուրջ 6 000 ճարտարագէտներ, որոնք արտադրողականութեամբ չեն զիջում ոլորտի առաջատար այլ երկրների ճարտարագէտների արտադրողականութեան ցուցանիշներին: Նշուեց, որ հայաստանցի ճարտարագէտների արտադրանքը հիմնականում արտահանւում է, եւ առկայ է ներքին շուկայում ՏՏ արտադրանքի կիրառման լուրջ խնդիր: Դրա լուծման համար ԻՏՁՄ-ն ձեռնարկելու է ծրագրային քայլեր: Անդրադառնալով տնտեսութիւնում ՏՏ-ների կիրառումը խթանելուն ուղղուած միջազգային փորձին, Կ.Վարդանեանը ներկայացրեց Եգիպտոսի փորձը, որտեղ ստեղծուած է համապատասխան հիմնադրամ: Այդ կառոյցն անցկացնում է ՏՏ-ների պահանջարկ ունեցող ձեռնարկութիւնում ՏՏ-ների ներդրման պատրաստականութեան հետազօտութիւն, որի դրական արդիւնքի դէպքում ձեռնարկութեանը տրւում է 50 հազար դոլարին համարժէք դրմաշնորհ` անհրաժեշտ լուծումներ մշակած եգիպտական ՏՏ ընկերությունից դրանք ձեռք բերելու նպատակով: Նրա կարծիքով, աջակցութեան նման սխեմաների ներդրման կարիք կայ նաեւ Հայաստանում:
  -   Տնտեսութիւն