2007 Թ.-ԻՆ ՀՀ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՇՈՒՐՋ 30%-ՈՎ<br /> ԱՃԵԼ Է<br />


2007 Թ.-ԻՆ ՀՀ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՇՈՒՐՋ 30%-ՈՎ
ԱՃԵԼ Է

  • 14-05-2008 20:48:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ին ՀՀ պետբիւջէով կրթութեան եւ գիտութեան ոլորտի ֆինանսավորումը նախորդ տարուայ համեմատութեամբ աճել է մօտ 32%-ով, կամ 22,9 մլրդ դրամով: Մայիսի 14-ին Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովների համատեղ նիստում այս մասին յայտնեց ՀՀ գլխաւոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Ըստ նրա, կրթութեան եւ գիտութեան համար բիւջէով նախատեսուած 91,8 մլրդ դրամի փոխարէն ճշտուած ծրագրով ծախսուել է 95,8 մլրդ դրամ: 2006թ.-ին ՀՆԱ-ում գիտութեան եւ կրթութեան տեսակարար կշիռը կազմել էր 2,7%, իսկ 2007թ.-ին` 3%: Ընդ որում, գիտութեան ֆինանսավորումը պահպանուել է նոյն մակարդակի վրայ եւ կազմել 5,9 մլրդ դրամ, իսկ աճը արձանագրուել է կրթութեան բնագաւառի ֆինանսաւորման հաշուին: Այս բնագաւառում ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է միջնակարգ ընդհանուր կրթությանը տրամադրուած գումարը, որը կազմել է ընդհանուր գումարի 76,8%-ը: Ինչպէս նշեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչեանը, 2007թ.-ին գիտութեան եւ կրթութեան ոլորտի բիւջէն ամբողջութեամբ կազմուել էր ծրագրային հիմքի վրայ: Ըստ նրա, նախարարութիւնն արդէն կազմել է մանրամասն ծրագրեր մինչեւ 2015թ.-ը, որոնց շրջանակներում համագործակցում է Համաշխարհային Բանկի եւ մի շարք այլ միջազգային ֆինանսական կառոյցների հետ: Անցած տարի կատարուել են վարկային ծրագրերի որոշ փոփոխութիւններ. մասնաւորապէս, վերապատրաստումների ծրագրով նախատեսուած 8 հազար ուսուցչի փոխարէն վերապատրաստվել են 15 հազարը: 2007թ.-ին աւարտուել է դպրոցների տնօրէնների վերապատրաստումը: Բացի այդ, Եւրոմիութեան հարեւանութեան ծրագրի շրջանակներում նախապատրաստուել է միջին մասնագիտական կրթական համակարգի արմատական բարեփոխումը, որի իրականացումը նախատեսւում է 2008թ.-ին:
  -   Տնտեսութիւն