«ԱՐՍԻԿԱ» ՏՐԻՈՆ ՄԱՅԻՍԻՆ ՀԱՆԴԷՍ ԿԳԱՅ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ<br />


«ԱՐՍԻԿԱ» ՏՐԻՈՆ ՄԱՅԻՍԻՆ ՀԱՆԴԷՍ ԿԳԱՅ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ

  • 12-05-2008 18:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կոմիտասի անուան պետական կոնսերուատորիայի երեք սաներից բաղկացած «Արսիկա» տրիոն մայիսի սկզբին համերգներով հանդէս կգայ Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տանը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց տրիոյի ղեկավար, կոնսերուատորիայի դասախօս եւ դաշնակահար Արմինէ Գրիգորեանը, նուագախումբը, որի անդամները նվագում են դաշնամուր, ջութակ եւ թավջութակ, կներկայացնի ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունները: Տրիոն գործում է դեռեւս 1999 թուականից, սակայն նոր կազմով այն հանդէս է գալիս 2005 թուականից: «Նուագախումբը հիմնականում համերգներ է ունենում հանրապետութեան մարզերում` նպատակ ունենալով դասական երաժշտությանը հաղորդակից դարձնել նաեւ շրջանների բնակիչներին»,- ասաց նա: Ա.Գրիգորեանի խօսքով, նուագախումբն այցերի ժամանակ յաճախ վարպետութեան դասեր է անցկացնում մարզերի երաժշտական ուսումնարաններում, ինչի արդիւնքում մարզերի առաւել շնորհալի եւ տաղանդաւոր երիտասարդներից շատերը երբեմն հրաւիրւում եւ մասնակցում են քաղաքային համերգներին: Ա.Գրիգորեանի խօսքով, սա եւս մէկ հնարաւորութիւն է համերգների եւ այցերի միջոցով բացայայտելու տաղանդաւոր երեխաներին` միաժամանակ պրոպագանդելով դասական երաժշտութիւնը մարզերում:
  -   Մշակոյթ