ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄՕԿ-Ի ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈՅ ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ<br /> ԱՆՑԿԱՑՈՒԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄՕԿ-Ի ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈՅ ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ
ԱՆՑԿԱՑՈՒԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

  • 07-05-2008 18:56:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 7-ին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի նիստերի դահլիճում անցկացուեց հանրապետական գիտամեթոդական համաժողով` ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկեանի նախագահութեան: Թեման էր` «Օլիմպիական կրթութեան եւ դաստիարակութեան գործընթացը Հայաստանի բուհական համակարգում»: Համաժողովը ՄՕԿ-ի հովանու ներքոյ նախաձեռնել էին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէն եւ հայկական ազգային օլիմպիական ակադեմիան: Համաժողովին հրաւիրուած էին մարզական տարբեր գերատեսչութիւնների աշխատակիցներ, բուհերի եւ ուսումնական հաստատութիւնների դասախօսներ, ուսանողներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Բացման խօսք ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխաւոր քարտուղար Արմէն Գրիգորեանը: Մասնագիտական զեկուցումներով հանդէս եկան բուհերի դասախօսներ, անուանի մարզիչ-մանկավարժներ: Ցուցադրվեցին «Հինաւուրց Օլիմպիա» եւ «Օլիմպիական դաստիարակութիւնը հանրակրթական դպրոցում եւ բուհում» տեսաֆիլմերը: Վերջում տեղի ունեցաւ մտքերի փոխանակութիւն:
  -   Սպորտ