«ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ ԹԱՅՄՍԸ» ՍԽԱԼ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵՑ` ԱՄԲԻՈՆ ՏԱԼՈՎ ԹՈՒՐՔ<br /> ՄԵՐԺՈՂԱԿԱՆՆԵՐԻՆ<br />


«ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ ԹԱՅՄՍԸ» ՍԽԱԼ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵՑ` ԱՄԲԻՈՆ ՏԱԼՈՎ ԹՈՒՐՔ
ՄԵՐԺՈՂԱԿԱՆՆԵՐԻՆ

  • 15-04-2008 18:40:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան «Կալիֆոռնիան կուրիերի» հրատարակիչ Հազիւ էր «Լոս Անջելէս Թայմսը», նախկին խմբագիրների մի շարք սխալ դատողություններից յետոյ, ձեւաւորել բարելաւուած վերաբերմունք Հայոց Ցեղասպանութեան նկատմամբ, երբ մի նոր խմբագիր է հանդէս գալիս եւ դարձեալ վիրաւորում հայ համայնքը: Այն էլ` կարծես դիտմամբ, ապրիլ ամսին: Ապրիլի 2-ին իր էլեկտրոնային կայքէջում «Թայմսը» ներկայացրել էր «Մասնակի սղագրություն` Թուրք-Ամերիկեան Միութիւնների Ասամբլէայի` Թայմսի խմբագրական խորհրդի հետ հանդիպման խոսակցութեան», բայց բարեբախտաբար չէր տեղադրել իր տպագրված համարում: Ներածականում ասուած է հետեւեալը. «Թուրք-Ամերիկեան խմբերի միաւորման ղեկավարները վերջերս հրաւիրուել էին «Թայմսի» կողմից քննարկելու Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանավէճը, Թուրքիայի անդամակցութիւնը Եվրոմիությանը եւ Հիւսիսային Իրաքում քուրդ անջատողականութեան դէմ գործարդվող ճնշումը: Ստորեւ ներկայացուած են կարեւոր հատուածներ այդ հանդիպումից:» Համաձայն այդ սղագրության, այդ հանդիպմանը մասնակցել են «Թայմսի» կարծիքների կայքէջի խմբագիր Թիմ Քեվենոն, Թուրք-Ամերիկեան Միութիւնների Ասամբլէայի նախագահ Նուրթեն Ուրալը, Հարաւային Կալիֆոռնիայի Թուրք-Ամերիկեան Միութեան նախագահ Ահմետ Ատահան եւ Թուրք-Ամերիկեան Միութիւնների Ասամբլէայի քարօզչութեան գծով տնօրէն Էլլիսոն Բլոքը: Այն փաստը, որ «Թայմսի» խմբագրական խուրհուրդը իր գրասենեակում ընդունել է մի խումբ մարդկանց, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանութիւնը, այն դէպքում, երբ լրագիրը վարում է Հայոց ցեղասպանութեան անվիճարկելի փաստերը ճանաչելու յստակ քաղաքականութիւն, շատ ցավալի է եւ անհանգստացնող: Աւելին` լրագիրն իր կայքէջում ներկայացրել է թուրքական ժխտումները, այսպիսով նրանց ամբիոն տրամադրելով` իրենց ստերը աշխարհով մէկ տարածելու համար: Սա հաւասարազոր է նրան, որ «Թայմսի» խմբագրական խորհրդի հետ հանդիպման հրավիրվեն մի խումբ նեոնացիստներ` «քննարկելու համար Հրեական Հոլոքոստի վերաբերեալ բանավէճը» եւ յետոյ նրանց ռեւիզիոնիստական յայտարարութիւնները տեղադրուեն լրագրի կայքէջում: Նման անպատասխանատու վարքագծի միակ բացատրութիւնը, (որը այնուհանդերձ չի կարող ընդունուել որպէս արդարացում), կարող է լինել այն, որ խմբագրական խորհրդի այս հանդիպումը կազմակերպել էր ամերիկեան պրոպագանդիստական «թանկ» ֆիրմաներից մէկը, որը վարձված է թուրքական կառավարութեան կողմից: Հարկ է, որ «Թայմսի» հրատարակիչ Դեյվիդ Հիլլերը հետաքննի այս սկանդալային էպիզոդը եւ բացատրութիւն տայ հայկական համայնքին, ներողութիւն խնդրելու հետ մէկտեղ: Պարոն Քեվենոն բացել է հանդիպումը հետեւեալ յայտարարութեամբ. «Լոս Անջելէս Թայմսը յայտնի է նրանով, որ կողմնակից է «ցեղասպանութիւն» տերմինի կիրառմանը այն ամէնի նկատմամբ, ինչ պատահել է 20-րդ դարի սկզբներին»: Պարոն Քեվենոն ցոյց է տուել իր ողջ անտարբերութիւնը Հայոց ցեղասպանութեան նկատմամբ` բնութագրելով այն որպէս «այն ամէնը ինչ պատահել է»: Արդեօ՞ք նա կբնութագրել Հոլոքոստը որպէս «այն ամէնը, ինչ պատահեց հրեաների հետ»: Այնուհետեւ նա հարցրել է թուրքական խմբի կարծիքը Հայոց ցեղասպանութեան մասին: Պարոն Ուրալը, Հայոց ցեղասպանութեան մասին ստանդարտ թուրքական խեղաթյուրումները կրկնելուց յետոյ, արեց հետեւեալ ծիծաղելի յայտարարութիւնը: «Իմ լաւագոյն ընկերներից մի քանիսը հայեր են: Գաղտնի կերպով նրանք գալիս են մեզ մօտ, բացայայտ, հրապարակավ կերպով նրանք հրաժարվում են գալ»: Այնուհետեւ պարոն Քեվենոն արել է հետեւեալ տարօրինակ յայտարարութիւնը ուղղուած թուրքական խմբին: «Նրանք [հայերը] կարող են գալ եւ իրենց խօսքն ասել»: Եթէ «Թայմսը» ցանկանում էր հրաւիրել ամերիկահայ խմբին խմբագրական խորհրդի հանդիպմանը, ապա խմբագիրները գիտեն թէ ինչպէս կապ հաստատել համայնքի ղեկավարների հետ: Թուրք մերժողականների մի խմբի հետ հանդիպման սղագրությունից չէ, որ նրանք պէտք է իմանային այս հրաւէրի մասին: Այնուհանդերձ, պարոն Քեվենոն լաւ տեղեկացված է հայկական հարցերի մասին, ինչը երեւում է թուրքական խմբին նրա ասած հետեւեալ խոսքերից. «Երբ դուք առաջարկում եք բանավէճ, դուք գիտեք, հայկական խմբերի պատասխանը հետեւեալն է. 'Մենք չենք խնդրում հրեական խմբերին գալ եւ բանավիճել գերմանական խմբերի հետ թէ արդեօք Հոլոքոստ եղե՞լ է թէ ոչ: Իսկ ինչու՞ մենք պէտք է զբաղվենք ... այդօրինակ ինքնարդարացմամբ»: Միանգամայն ճշգրիտ դիտարկում կապուած այս հարցի շուրջ հայերի դիրքորոշման հետ: Այնուհետեւ պարոն Քեվենոն դիմել է ստանդարտ խորամանկության` փորձելով բաժանել սփիւռքը Հայաստանից ցեղասպանութեան հարցում. նա թուրքերին ասել է հետեւեալը. «Մի քանի ամիս առաջ մենք հրավիրեցինք Հայաստանի վարչապետին եւ նա առաջարկեց... : Մենք խոսում էինք ամերիկահայերի մասին, ճի՞շտ է... : Վարչապետը անդրադարձաւ այն գաղափարին, որ այս հարցը մարդկանց յուզում է աւելի շատ սփիւռքում, քան Հայաստանում»: Իրականում, համաձայն «Լոս Անջելէս Թայմսի» խմբագրական խորհրդի հետ Վարչապետ Սերժ Սարգսեյանի 2007թ. հոկտեմբերի 19-ի հանդիպման սղագրության, ի պատասխան այն հարցին, թէ ինչու՞ է այս հարցը [ցեղասպանութեան] աւելի շատ յուզում ամերիկահայերին, քան հայաստանցիներին նա պատասխանել է. «Ես չէի ասի, որ այն աւելի կարեւոր է ամերիկահայերի համար, քան հայաստանաբնակ հայերի համար: Ես կարծում են, որ այս հարցը շատ կարեւոր աշխարհի բոլոր հայերի համար: Սակայն մեր ազգի որոշ հատուածի համար այս հարցը շատ աւելի կարեւոր է, քանի որ դա անմիջապէս վերաբերւում է հենց նրանց»: Պարոն Քեվենոն ներկայ էր այդ հանդիպմանը: Թուրք-Ամերիկեան Միութիւնների Ասամբլէայի քարօզչութեան գծով նորանշանակ տնօրէն Էլլիսոն Բլոքը, պարոն Քեվենոյին պատասխանելիս հակասեց ինքն իրեն: Համաձայնվելով այն պնդմանը, որ ցեղասպանութիւնը սփիւռքի խնդիրն է, նա միաժամանակ արեց անտրամաբանական յայտարարութիւն, ըստ որի եթէ Միացեալ Նահանգների Կոնգրեսը ամերիկահայերի ճնշման տակ ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը, Թուրքիան կպատժի Հայաստանին` փակ պահելով իր սահմանը: Վերջապէս, պարոն Քեվենոն հարց է տուել. «Ինչու՞ են նրանք [ամերիկահայերը] առաջ մղում այդ [ցեղասպանութեան] հարցը»: Պարոն Ուրալը հետաքրքիր պատասխան է տուել. «Հող: Փող»: Պրն. Ուրալը իրաւացի է: Հայերը միայն փոխհատուցում են պահանջում իրենց կորուստների համար: Ինչու՞ չպէտք է հայերը պահանջեն այն, ինչը իրավամբ իրենցն է: Հրեական Հոլոքոստի զոհերի հետեւորդները ըստ արժանւոյն ստացան միլիարդաւոր դոլարներ իրենց սարսափելի կորուստների համար: Հայերը պակաս արժանի չեն:
  -   Յօդուածներ