ՀԱՅԱՍՏԱՆԻ 2 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԱԹԷՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br /> ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 2 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԱԹԷՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ

  • 10-04-2008 19:50:00   |   |  Սպորտ
ԱԹԷՆՔ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 7-ին Աթէնքում մեկնարկել է բռնցքամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Հայաստանի ներկայացուցիչներից առաջին մենամարտը տանուլ տվեց եւ պայքարից դուրս մնաց Ազատ Յովհաննիսեանը (57 կգ, Մասիս): 1-ական յաղթանակ տանելուց յետոյ երկրորդ փուլում ձախողուեցին Արթուր Համբարձումեանը (54 կգ, Երեւան) եւ Ցոլակ Անանիկեանը (91 կգ, Երեւան): Իսկ Դերենիկ Գիժլարեանը (51 կգ, Էջմիածին) եւ Սամուէլ Մաթեւոսեանը (69 կգ, Վանաձոր) իրենց հաշուին յաղթանակներ են գրանցել եւ կիսաեզրափակիչ անցել: Մրցաշարը կաւարտուի ապրիլի 13-ին:
  -   Սպորտ