ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒԵՑ<br /> ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 8 ՌԵԿՈՐԴ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒԵՑ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 8 ՌԵԿՈՐԴ

  • 10-04-2008 18:08:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վանաձորում ապրիլի 9-ին աւարտուեց Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնութիւնը, որին մասնակցեցին 110 մարզիկներ: Իրենց քաշային կարգերում յաղթողներ դարձան Սմբատ Մարգարեանը (56 կգ), Դավիթ Գալստեանը (69 կգ), Աղասի Աղասեանը (77 կգ), Աղվան Մելիքեանը (85 կգ), Տարոն Սիմոնեանը (94 կգ, բոլորն էլ Երեւան), Ռուբէն Մամոյեանը (62 կգ, Էջմիածին): 2 ծանրորդներ նաեւ հանրապետական ռեկորդների հեղինակ դարձան: Սեւակ Մանուկեանը (105 կգ, Քասախ) երկամարտում ցոյց տվեց 387 կգ արդիւնք եւ սահմանեց 3 ռեկորդ: Գերծանր քաշային Ռուբէն Ալեքսանեանը (Արարատ) երկամարտում գումարային 410 կգ-ով սահմանեց հանրապետական 5 ռեկորդ:
  -   Սպորտ