ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԻՐԱՔՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ Է ՄՕՏ ՄԷԿ ՄԻԼԻՈՆ<br /> ԻՐԱՔՑԻ<br />


ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԻՐԱՔՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ Է ՄՕՏ ՄԷԿ ՄԻԼԻՈՆ
ԻՐԱՔՑԻ

  • 10-04-2008 14:27:00   |   |  Միջազգային
ԴՈՀԱ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մօտ մէկ միլիոն իրաքցի սպանուել է, երեք միլիոնից աւելի` վիրաւորուել, երկու միլիոնը` գաղթել արտասահման եւ եւս 2,5 միլիոնը հարկադրուած է եղել վերաբնակուել երկրի աւելի անվտանգ շրջաններում: Այսպիսին են իրաքեան պատերազմի հինգ տարիների արդիւնքները: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի տուեալները: «Էլեկտրականությունը մատակարարւում է օրական մէկ-երկու ժամ: Իրաքցիների 70%-ից աւելին խմելու ջրի պակաս է զգում, իսկ երեխաների մօտ 30%-ը սննդամթերքի անբաւարարութեան պատճառով տառապում են հյուծվածությունից»,- հաղորդում է «Ալ-Ջազիրան»: Երկրում ծաղկում է կոռուպցիան: Տարեկան, հեռուստաալիքի տուեալներով, Իրաքը չորս միլիարդից աւելի դոլար է կորցնում «երկրի վերականգնման համար յատկացուած միջոցների հետ կատարւող մեքենայութիւնների պատճառով»:
  -   Միջազգային