ԱՌԱՋԻԿԱՅ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ<br /> ԿՎԵՐԱՆՈՐԳՎԵՆ <br />


ԱՌԱՋԻԿԱՅ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ
ԿՎԵՐԱՆՈՐԳՎԵՆ

  • 04-04-2008 18:50:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ-ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԽՍՀՄ փլուչումից յետոյ փլուզված Հայաստանի գրադարանային համակարգը աստիճանաբար սկսում է շնչել ու զարգանալ: ինչպէս յայտնեց ՀՀ մշակոյթի նախարարութեան մշակոյթային քաղաքականութեան վարչութեան պետ Կարօ Վարդանեանը, 2008-2009 թուականներին հիմնանորոգվելու են բոլոր գրադարանները, դրանք համալրվելու են նոր գրքերով ու հրատարակություններով, ինչպէս նաեւ ներդրուելու են նոր տեխնոլոգիաներ: Այս տարի կսկսուի Հայաստանի Ազգային գրադարանի հիմնանորոգումը, յետագայում կվերանորգվեն նաեւ նախարարութեան ենթակայության տակ գտնուող միւս երկու` Երաժշտագիտական եւ Խնկո Ապոր անուան մանկական հանրապետական գրադարանները: Ներկայումս ամբողջ երկրի տարածքում գործում են 730 գրադարան, իսկ նախկինում ամէն մի գիւղ ուներ իր սեփական գրադարանը: Ի յաւելումն, մինչեւ օրս չի ընդունուել «Պարտադիր օրինակի մասին» օրէնքը, եւ գրադրանները չեն կարողանում ձեռք բերել անգամ պետպավերով հրատարակուած գրականութիւնը: Կ.Վարդանեանի խօսքերով, անկախութեան տարիներին ոչ միայն փակվեցին ու քայքայվեցին գրադարանները, այլ փլուզվեց երկրի ամբողջ գրավաճառ ցանցը: «Այսօր Երեւանն ունի ընդամէնը 5 գրախանութ, իսկ մարզերում դրանց թիւը 3-ն է»: Վարդանեանը խօսեց նաեւ «Մարզային մշակոյթային կեանքի զարգացման ծրագրի» մասին, որի շրջանակներում արդէն անցեալ տարի երեւանեան թատերական եւ հանդեսային յայտնի կոլեկտիվները մեկնել են մարզերը հիւրախաղերի: Կ.Վարդանեանի խօսքերով, ծրագիրի իրականացումը դրական արդիւնքներ է արձանագրել, ինչի հիման վրայ էլ նախորդ տարուայ 17 մլն-ի փոխարէն 2008 թուականին այդ նպատակով յատկացուել է 28 մլն դրամ:
  -   Մշակոյթ