ՀՀ ԿԲ-Ն ՎԵՐԱԳՐԱՆՑԵԼ Է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԵՎ «ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ»<br /> ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ<br />


ՀՀ ԿԲ-Ն ՎԵՐԱԳՐԱՆՑԵԼ Է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԵՎ «ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ»
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ

  • 31-03-2008 19:41:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, վերագրանցուել են «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերութիւնը եւ «ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերութիւնը: Ըստ ՀՀ ԿԲ մամուլի ծառայութեան, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ն ստացել է լիցենզիա հետեւեալ դասերով ոչ կեանքի ապահովագրութեան իրականացման համար` դժբախտ պատահարներից ապահովագրութիւն (ներառեալ` արդիւնաբերական վնասից եւ մասնագիտական գործունէութեան ընթացքում ձեռք բերուած հիւանդութիւններից), ցամաքային տրանսպորտի ապահովագրութիւն (բացառութեամբ երկաթուղայինի), փոխադրվող գոյքի (բեռների) ապահովագրութիւն, հրդեհից եւ բնական աղէտներից ապահովագրութիւն, գոյքին հասցուած այլ վնասներից ապահովագրութիւն, ցամաքային աւտոտրանսպորտային միջոցների (նաեւ` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատւութեան ապահովագրութիւն, ընդհանուր պատասխանատւութեան ապահովագրութիւն (պատասխանատւութեան բոլոր այն տեսակները, որոնք ներառուած չեն «Ապահովագրութեան եւ ապահովագրական գործունէութեան մասին» ՀՀ օրէնքի 7-րդ յօդուածի 10-ից 12-րդ կէտերում սահմանուած դասերում), ֆինանսական վնասների ապահովագրութիւն: «ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ն ստացել է լիցենզիա հետեւեալ դասերով ոչ կեանքի ապահովագրութեան իրականացման համար` առողջութեան ապահովագրութիւն, դժբախտ պատահարներից ապահովագրութիւն, հրդեհից եւ բնական աղէտներից ապահովագրութիւն, գոյքին հասցուած այլ վնասներից ապահովագրութիւն, ցամաքային տրանսպորտի ապահովագրութիւն, ցամաքային աւտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատւութեան ապահովագրութիւն:
  -   Տնտեսութիւն