2007Թ.-Ի ՎԵՐՋԻՆ ՀՀ ԿԲ-Ի ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԿԱԶՄԵԼ Է 43 ՄԼՐԴ<br /> 553,6 ՄԼՆ ԴՐԱՄ` ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՎԵՐՋԻ ՄՕՏ 29 ՄԼՐԴ 175,4 ՄԼՆ ԴՐԱՄԻ<br /> ԴԻՄԱՑ<br />


2007Թ.-Ի ՎԵՐՋԻՆ ՀՀ ԿԲ-Ի ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԿԱԶՄԵԼ Է 43 ՄԼՐԴ
553,6 ՄԼՆ ԴՐԱՄ` ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՎԵՐՋԻ ՄՕՏ 29 ՄԼՐԴ 175,4 ՄԼՆ ԴՐԱՄԻ
ԴԻՄԱՑ

  • 31-03-2008 13:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ ՀՀ ԿԲ-ի 2007թ.-ի վերջի հաշուապահական հաշուէկշռի, ԿԲ-ի ընդամէնը ակտիւներ կազմել են 587 մլրդ 889 մլն 67 հազ. դրամ կամ մօտ 1 մլրդ 908,8 մլն ԱՄՆ դոլար, իսկ նախորդ տարուայ վերջին` 432 մլրդ 12 մլն 77 հազ. դրամ: ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայութեան տուեալներով, ՀՀ ԿԲ-ի արտարժոյթով ակտիւները 2007թ.-ի վերջին կազմել են 504 մլրդ 971 մլն 521 հազ. դրամ, իսկ նախորդ տարուայ վերջին` 389 մլրդ 852 մլն 168 հազ. դրամ: Դրամով ակտիւները կազմել են, համապատասխանաբար, 82 մլրդ 917 մլն 546 հազ. դրամ եւ 42 մլրդ 159 մլն 909 հազ. դրամ, ընդամէնը պարտաւորութիւնները` համապատասխանաբար, 631 մլրդ 442 մլն 662 հազ. դրամ եւ 461 մլրդ 187 մլն 438 հազ. դրամ, արտարժոյթով պարտաւորութիւնները` համապատասխանաբար, 99 մլրդ 110 մլն 491 հազ. դրամ եւ 93 մլրդ 577 մլն 395 հազ. դրամ, դրամով պարտաւորութիւնները, համապատասխանաբար, 532 մլրդ 332 մլն 171 հազ. դրամ եւ 367 մլրդ 610 մլն 43 հազ. դրամ: 2007թ.-ի վերջին ՀՀ ԿԲ-ի ընդամէնը սեփական կապիտալը կազմել է 43 մլրդ 553 մլն 595 հազ. դրամ` նախորդ տարուայ վերջի 29 մլրդ 175 մլն 361 հազ. դրամի դիմաց, իսկ ընդամէնը պարտաւորութիւնների եւ սեփական կապիտալի ծաւալը` 587 մլրդ 889 մլն 67 հազ. դրամ` 432 մլրդ 12 մլն 77 հազ. դրամի դիմաց:
  -   Տնտեսութիւն