ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ 1:0 ՀԱՇՒՈՎ ՅԱՂԹԵՑ<br /> ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ 1:0 ՀԱՇՒՈՎ ՅԱՂԹԵՑ
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ

  • 27-03-2008 19:50:00   |   |  Սպորտ
ՌՈՏԵՐԴԱՄ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոր գլխաւոր մարզիչ, դանիացի Յան Պոուլսենի գլխաւորութեամբ միջազգային 4-րդ հանդիպումն անցկացրեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականը: Ռոտերդամի Պերնիս արուարձանի «Դոտո» մարզադաշտում Հայաստանի հաւաքականը ընկերական խաղում 1:0 հաշւով յաղթեց Ղազախստանի ընտրանուն: Գոլի հեղինակ դարձաւ հոլանդիայի «Այաքսի» յարձակւող Էդգար Մանուչարեանը (62-րդ րոպեին): Իսկ 70-րդ րոպեին մրցակցի դարպասին նշանակուած 11 մետրանոց տուգանայինը չկարողացաւ իրացնել Սարգիս Յովսէփեանը: Նշենք, որ սա Պոուլսենի ղեկավարութեամբ Հայաստանի հաւաքականի տոնած 3-րդ յաղթանակն է:
  -   Սպորտ