ՍԱԴԱՄ ՀՈՒՍԵՅՆԻ ՈՐԴԻՆ ԱՀԱԲԵԿՈՒԹԻՒՆ ԷՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ<br /> ԼՈՆԴՈՆՈՒՄ<br />


ՍԱԴԱՄ ՀՈՒՍԵՅՆԻ ՈՐԴԻՆ ԱՀԱԲԵԿՈՒԹԻՒՆ ԷՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
ԼՈՆԴՈՆՈՒՄ

  • 24-03-2008 20:06:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սադամ Հուսեյնի որդի Ուդեյը 2000 թուականին ապրիլին ծրագրել էր իրաքեան ընդդիմութեան առաջնորդի մահափորձը Լոնդոնում: Ինչպէս հաղորդում է բրիտանական «Թայմս» պարբերականը վկայակոչելով Պենտագոնի հաշուէտւութիւնը, Ուդեյը ահաբեկիչների հետ դավադրության մէջ է մտել Իրաքեան ազգային կոնգրեսի ղեկավար Ահմեդ Չալաբիի սպանութեան նպատակով, որն այդ ժամանակ ապրում էր Մեծ Բրիտանիայում: Ուդեյը սպանութեան իրականացման ցուցումներ է տուել գրոհայիններին 1999 թուականին: Հրամանի համաձայն, 10 լաւագոյն գրոհայիններ ամէն գնով պէտք է իրականացնեին սպանութիւնը: Բացայայտման դէպքում, նրանց պարտադրաբար յանձնարարուել է ինքնասպանութիւն գործել: Սակայն մտադրութիւնը տապալուել է այն պատճառով, որ խմբաւորման ակտիւիստները չեն կարողացել Մեծ Բրիտանիայի վիզաներ ստանալ:
  -   Միջազգային